Արման Թաթոյանը Վիեննայում ԵԱՀԿ բարձրաստիճան միջոցառմանը զեկույց է ներկայացրել

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը Վիեննայում զեկույց է ներկայացրել։

«ԵԱՀԿ Մշտական խորհրդի նախագահի և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրենի համատեղ անհատական հրավերով՝  ապրիլի 25-ին Վիեննայում զեկույց եմ ներկայացրել «Խոշտանգումը եւ միջազգային մարդասիրական իրավունքի ու մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ խախտումները ճգնաժամային իրավիճակներում» խորագրով ԵԱՀԿ բարձրաստիճան միջոցառմանը։

Միջոցառմանը զեկույց եմ ներկայացրել` որպես Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչ», - գրել է նա: