Կալանավորվել է Երևանի կայազորային հոսպիտալի պետ Երվանդ Հովհաննիսյանը

Կալանավորվել է Երևանի կայազորային հոսպիտալի պետ Երվանդ Հովհաննիսյանը: Այդ մասին Aysor.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ըստ հաղորդման, Երվանդ Հովհաննիսյանը մեղադրվում է կաշառք ստանալու համար։ Որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ 

Կան այլ մեղադրյալներ ևս։