Գևորգ Չաուշի փողոցում տեղի ունեցած խոշոր ավտովթարի...
11:19 13/06/2023
Այսօր Գևորգ Չաուշի փողոցում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 պացիենտ, որոնցից 3-ը` օտարազգի, ամբուլատոր բուժում է ստացել և դուրս գրվել, տեղեկացնում են առողջապահության նախարարությունից: «Տուժածներից 4-ը հոսպիտալացվել է, 1-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 2-ը` նյարդավիրաբուժական, 1 հոգի` տրավմատոլոգիայի բաժանմունքում: Բոլորի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության», - նշված է հաղորդագրության մեջ:
Տեսնել ավելին
Բեռլուսկոնիի կարողությունը կյանքից հեռանալու պահին...
19:34 12/06/2023
Forbes-ը գնահատում է, որ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի կարողությունն իր մահվան պահին կազմում էր 6,8 միլիարդ դոլար, որը հիմնականում կապված էր Fininvest մեդիախմբում իր ներդրումների հետ։Fininvest մեդիախումբը տնօրինում է MediaForEurope հեռարձակողի, Mondadori հրատարակչության և իտալական Banca Mediolanum բանկի բաժնետոմսերը:Իր մահվան պահին Բեռլուսկոնին սենատոր էր Forza Italia կուսակցությունից։ Forza Italia-ն ընտրություններում հավաքել է ձայների 8%-ը և միացել վարչապետ Ջորջիա Մելոնիի կո
Տեսնել ավելին
8 բուժառու տեղափոխվել է Հայաստան, 6-ը վերադարձել է...
19:30 12/06/2023
Այսօր՝ հունիսի 12-ին, Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 8 բուժառու, ուղեկցողների հետ միասին, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և սանիտարական մեքենաներով տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Ինչպես հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից, 6 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ Շրջափակման ողջ ընթացքում Կարմիր խաչի և խաղաղապահների կողմից
Տեսնել ավելին
«Newmag Summer FEST» ամառային գրքի հոբելյանական փա...
17:54 12/06/2023
Հունիսի 17-ին Երևանի «Երազ» այգում կանցկացվի «Newmag Summer FEST» ամառային գրքի փառատոնը։ Այն մեկնարկելու է 12։00-ին և տևելու է 10 ժամ։Տարին հոբելյանական է՝ լրանում է «Newmag»-ի գործունեության 5-րդ տարին և անցկացվում է «Newmag»-ի գրքի 5-րդ փառատոնը։«Այս տարի փառատոնը տարբերվելու է նախորդներից, այն լինելու է ավելի մասշտաբային ու բավական ընդգրկուն ծրագրով։ Ունենք շատ անակնկալներ մեր ընթերցասեր հասարակության համար։ Ներկայացնելու ենք 5 նոր գիրք»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում &n
Տեսնել ավելին
Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված ...
14:31 12/06/2023
Հունիսի 12-ին՝ ժամը 14:15-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ: Հայկական կողմում տուժածներ չկան:
Տեսնել ավելին
Կյանքից հեռացել է ցմահ բանտարկյալ «Ունաբոմբեր» Թեո...
11:40 11/06/2023
Մահացել է Հարվարդի համալսարանում կրթված ամերիկացի մաթեմատիկոս Թեոդոր (Թեդ) Կաչինսկին, որն ավելի հայտնի է «Ունաբոմբեր» մականունով։ Այս մասին հայտնել է AP-ն՝ հղում անելով ԱՄՆ բանտերի դաշնային բյուրոյին։Թեոդոր Կաչինսկին ցմահ է դատապարտվել 1998 թվականին՝ ավելի քան մեկ տասնամյակ համալսարաններ ու հետազոտական կենտրոններ ռումբեր ուղարկելու համար։Կաչինսկուն մահացած են գտել Հյուսիսային Կարոլինայի Բուտներ քաղաքի Դաշնային բժշկական կենտրոնի խցում, որտեղ նրան տեղափոխել են 2021 թվականին՝ առողջական խնդիրնե
Տեսնել ավելին
Մարզերում և Երևանում սպասվում է անձրև, ամպրոպ, քամ...
08:10 10/06/2023
Հունիսի 10-ի գիշերը, 12-ին կեսօրից հետո՝ Հայաստանի առանձին շրջաններում, 10-ի ցերեկը, 11-ին, 13-ին, 14-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 10-ի և 13-ի ցերեկը, 11-ի գիշերն առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։Քամին՝ հարավարևմտյան 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:Երևանի առանձին հատվածներում հունիսի 12-ի երեկոյան ժամերին հնարավոր է, հունիսի 10-ին, 11-ին, 13-ին, 14-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպ
Տեսնել ավելին
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդ...
08:08 10/06/2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Լարսի մասինՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Տեսնել ավելին
Ադրբեջանական կողմը Կախակնի հայկական դիրքերի ուղղու...
08:06 10/06/2023
Հունիսի 9-ին՝ ժամը 22:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։Հայկական կողմում տուժածներ չկան:
Տեսնել ավելին
Հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխությո...
20:20 09/06/2023
Երևանի քաղաքապետարանը հայտարարել է․«Հարգելի քաղաքացիներ, մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով ս.թ. հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գայի պողոտայում, մասնավորապես, կից ներկայացվող ճանապարհային երթևեկության սխեմայի համաձայն՝ առաջին երթևեկելի գոտիով թույլատրվում է երթևեկել միայն հասարակական տրանսպորտին:Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշ
Տեսնել ավելին
Հանրային սննդի օբյեկտում սանիտարահիգիենիկ նորմերի ...
20:19 09/06/2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Ռոմիկ Ասատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով (Վայք-Մեղրի մայրուղի): Մասնավորապես՝ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող գործիքներն ու պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման, չեն պահվել բարվոք և նորոգ վիճակում,խոհանոցի պատերը
Տեսնել ավելին
15 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից տեղա...
18:28 09/06/2023
Այսօր՝ հունիսի 9-ին, Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այդ մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:Ըստ հաղորդագրության՝ 16 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ «Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա
Տեսնել ավելին
Կարեն Շահնազարովն ու Լևոն Աշրաֆյանն արժանացել են Ռ...
15:14 09/06/2023
Հայկական արմատներով ռուսաստանցի կինոռեժիսոր Կարեն Շահնազարովն արժանացել է Ռուսաստանի 2022 թվականի պետական մրցանակի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:«Արվեստի բնագավառում 2022 թվականի Ռուսաստանի պետական մրցանակը հումանիտար աշխատանքի ոլորտում ակնառու նվաճումների համար շնորհվել է «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն, ռեժիսոր Կարեն Գեորգիի Շահնազարովին»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահի խորհրդական Վլադիմիր Տոլստոյը։Նշվում է, որ ՌԴ-ի պետական մրցանակին Է արժանացել&
Տեսնել ավելին
Մոսկվայում լույս կընծայվի Աշոտ Բեգլարյանի գիրքը Մե...
11:27 09/06/2023
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Աշոտ Բեգլարյանը տեղեկացրել է, որ պատմվածքների գիրքը Հայրենական Մեծ պատերազմում անհայտ կորած իր պապի մասին է: «Հայրս՝ բանաստեղծ Էռնեստ Բեգլարյանը, մի շարք բանաստեղծություններ է նվիրել նրան՝ երկար տարիներ հույս փայփայելով որևէ ստույգ տեղեկություն ստանալ իր հոր մասին: Այդ ստեղծագործությունների մոտիվներն օգտագործվել են «Կորցրած արևի նարինջը» վեպում։ Գրքում տեղ են գտել նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի, ինչպես նաև 2020 թվականին Արցախի դեմ թուրք
Տեսնել ավելին
Դիրքորոշումների միջև հակասություն կա. Գայանե Հակոբ...
10:55 09/06/2023
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկի՝ Գայանե Հակոբյանի փաստաբանները դադարեցնում են նրա շահերի պաշտպանությունը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց փաստաբան Հովսեփ Սարգսյանը:Նա հայատարարեց, որ իրենց և վստահորդի միջև դիրքորոշումների փոփոխություն կա, որի կապակցությամբ իրենք այլևս չեն իրականացնելու Գայանեի պաշտպանությունը:Փաստաբանի փոխանցմամբ՝ Գայանե Հակոբյանն է կայացրել այս որոշումը։Դատարանը որոշել է հանրային պաշտպաններ ներգրավել։Արդեն երկրորդ
Տեսնել ավելին