62-ամյա ֆրանսիացին 16 ժամ անցկացրել է Ատլանտյան օվկիանոսում շրջված նավակի մեջ եւ ողջ է մնացել

Լիսաբոնից նավարկությունը սկսած 62-ամյա ֆրանսիացու զբոսանավը խորտակվել էր. տղամարդը 16 ժամ անցկացրել է շրջված նավի տակ, մինչ ջրասուզակները փրկել են նրան, գրում է CNN-ը։

Ֆրանսիայի քաղաքացին ծով էր դուրս եկել Պորտուգալիայի մայրաքաղաքից 2022-ի հուլիսի 31-ի առավոտյան։ Հաջորդ օրը երեկոյան տղամարդը աղետի ազդանշան էր տվել Գալիսիայի իսպանական ափից 14 մղոն հեռավորության վրա: Տղամարդու մոտ ժամանած փրկարարները հայտնաբերել էին, որ նրա զբոսանավը շրջվել է։

Փրկարարներից մեկը մտել էր նավի տակ եւ ձեռքը մեկնել ֆրանսիացուն։ Սակայն նրան անմիջապես փրկել չէր հաջողվել, քանի որ ծովում ուժեղ փոթորիկ էր։ Արտակարգ իրավիճակների աշխատակիցները լողակներ էին ամրացրել զբոսանավին, որպեսզի թույլ չտան նավը խորտակվի եւ նավի հետ միասին հեռացել էին։

Ջրասուզակները ժամանել էին միայն հաջորդ առավոտ, երբ եղանակը հանդարտվել էր։ Չնայած 16 ժամ ջրի տակ մնալուն, տղամարդուն հաջողվել էր ինքնուրույն լողալով դուրս գալ զբոսանավի տակից։ Ֆրանսիացուն ափ դուրս բերելուց անմիջապես հետո նա հետազոտվել էր բժշկի մոտ։ Ի զարմանս փրկարարների ու բժիշկների՝ տղամարդը բացարձակ առողջ էր։