Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է

Հակառակորդի կողմից այսօր՝ նոյեմբերի 28-ին, հրադադարի խախտման հետևանքով վիրավորված Պաշտպանության բանակի երկու զինծառայողների վիճակը բավարար է։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության առողջապահությաննախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Օհանջանյանը։

«Այժմ նրանք տեղափոխվում են հոսպիտալ»,- նշեց Օհանջանյանը։