Կարմիր խաչի ուղեկցությամբ այսօր 5 բուժառու տեղափոխ...
10:32 26/02/2023
Այս մասին «Արցախպրեսին»-ին հայտնել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության հասարակության հետ կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյան:«Հինգ բուժառուներ ուղեկցողների հետ տեղափոխվել են Հայաստան՝ հետազոտման և հետագա բուժման համար, բոլորն էլ շտապ բուժօգնության կարիք ունեն»,- ասաց Է. Մուսայելյանը։Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով Հայաստան է տեղափոխվել 129 հիվանդ։
Տեսնել ավելին
Այսօր Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օրն է...
16:19 25/02/2023
Սբ. Թեոդորոս զորավարը համաքրիստոնեական սուրբ է, որի հիշատակությունը Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Մեծ Պահքի առաջին շաբաթ օրը: Ըստ վարքագիրների՝ նա ծնվել էր Ամասիա քաղաքի Սարու գյուղում և ունեցել քրիստոնյա բարեպաշտ ծնողներ: 4-րդ դարի սկզբին, Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ, ապացուցելու համար կուռքերի հնարովի եւ կեղծ լինելը, գիշերով հրի է մատնել հեթանոսական Ռէա չաստվածուհու մեհյանը: Այս արարքի համար բանտ է նետվել և մեծագույն չարչարանքներից հետո 306 թվականին նահատակվել` այրվելով կրակի վրա:Qah
Տեսնել ավելին
Տարածվող տեղեկությունը, թե Արցախը Հայաստանին կապող...
14:37 25/02/2023
Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբիցԱյս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից` հավելելով, որ Ադրբեջանը շարունակում է բնապահպանական պատրվակով Արցախի շրջափակումը: Տեղեկացնում ենք նաև, որ ճանապարհի բացման դեպքում կտարածվի պաշտոնական հաղորդագրություն: Խնդրում ենք տուրք չտալ ապատեղեկատվությանը:
Տեսնել ավելին
«Սպասում ենք ադրբեջանական կողմից համապատասխան քայլ...
12:09 25/02/2023
Փետրվարի 24-ին Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը կազմակերպել է հանդիպում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների միջև: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը «Արցախպրես»-ին պարզաբանել է, որ քննարկվել են Արցախի շրջափակման վերացմանը, բնական գազի և էլեկտրականության կայուն ու անխափան մատակարարմանը վերաբերող հարցեր: «Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Հայաստան-Արցախ գազատարի անխափան աշխատանքի ապահովմա
Տեսնել ավելին
Կալանավորվել է «Սուրմալու»-ի պահեստային տարածքը վա...
16:56 24/02/2023
«Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կրկին կալանավորվել է առևտրի կենտրոնում տարածք վարձակալած տնտեսվարող Վ.Հ.-ն: 2023 թվականի փետրվարի 23-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է քրեական վարույթով հսկող դատախազի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունե
Տեսնել ավելին
Մարզերում և Երևանում մինչև վեց ժամ լույս չի լինի...
08:01 24/02/2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևան քաղաք՝10:00-16:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ. 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ, Ամիրյան փ. 4/2, 4/4 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սունդուկյան փ. 15Ա, 15/1, 15/2, 64Ա շենքեր, Հր.Քոչարի
Տեսնել ավելին
Տաջիկստանում 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ ...
10:36 23/02/2023
Այս մասին, infoport-ի փոխանցմամբ, հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 8.37-ին (Մոսկվայի ժամանակով 3.37-ին): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա, իսկ էպիկենտրոնը գտնվել է Չինաստանի հետ սահմանից մոտ 82 կմ հեռավորության վրա։Ղազախստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ երկու-երեք բալ ուժգնությամբ ցնցումներ են զգացվել նաեւ Ալմա-Աթայում։ Իր հերթին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում երեքից չորս բալ ուժգնությամբ ցնցումներ
Տեսնել ավելին
Արցախում վիրահատության կարիք ունեցող 700 մարդ շրջա...
18:25 22/02/2023
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Մոտ 700 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։5 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:7 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրա
Տեսնել ավելին
Ձերբակալվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրենը...
17:11 22/02/2023
Ձերբակալվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան:Տեղեկությունը Tert.am-ին հաստատել են դատախազությունից։«Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022-ի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունը 16 մարդու կյանք է խլել:Պայթյունի հետևանքով 60-ից ավելի քաղաքացիներ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել: Քրեական վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի 4 անձ՝ առևտրի կենտրոնի վարձակալներն ու փոխտնօրենը:
Տեսնել ավելին
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շփման գծի հյուսիս...
10:40 22/02/2023
Փետրվարի 21-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղություններով խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից տուժածներ չկան։
Տեսնել ավելին
Այսօր 250 մլն դոլարանոց փաթեթ է ստորագրվելու «Լիդի...
10:23 22/02/2023
Հայաստանն այսօր 250 միլիոն դոլարանոց փաթեթ է ստորագրելու «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:Նա ասաց, թե այդ փաստաթղթով կազդարարվի Ամուլսարի հանքի շահագործումը:«Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, այսօր` ժամը 17:00-ին, մենք փաթեթ ենք ստորագրելու, որը թույլ է տալու վերսկսել հանքի շահագործումը, որի վերաբերյալ վաղուց պարտավորություններ կան», - նշեց Քերոբյանը:
Տեսնել ավելին
Ինչպես կարելի է աջակցել Ուկրաինային, ով Ադրբեջանին...
08:55 22/02/2023
Չեզոքություն, թե՞ «պասիվ» աջակցություն:Ուկրաինական ճգնաժամի սկսվելուն պես, Հայաստանի իշխանությունները պաշտոնապես չեզոք դիրքորոշում որդեգրեցին։ Այս մոտեցումը հասկանալի է։ Հակամարտության պայմաններում կողմերին միշտ անհրաժեշտ են հաղորդակցության տնտեսական և քաղաքական ուղիներ։ Եվ Հայաստանը կարող էր ստանձնել այդ գործառույթը։ Սակայն, պատերազմի բռնկումից մեկ տարի անց Հայաստանը ոչ թե խելամիտ չեզոքություն է պահպանում, այլ փաստացի լուռ աջակցում Կիևին։ Ինչո՞վ է դա դրսևորվում։Անցած տարվա ընթացքում մեր եր
Տեսնել ավելին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի...
19:48 21/02/2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները։Վարդենյանց լեռնանցքը (բուք է) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։Գեղարքունիքի մարզի, Շիրակի մարզի Թորոսգյուղ-Վարդաղբյուր, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Տեսնել ավելին
Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը...
18:29 21/02/2023
Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը մերժվել է: Միջնորդությունը մերժելու որոշումը քիչ առաջ կայացրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը։Այս մասին հաղորդեց Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը:Նշենք, որ Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել, նա ձերբակալվել էր։ Խաչատուրովի առնչվող քրեական վարույթն առնչվում է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելուն (փողերի լ
Տեսնել ավելին
Շրջափակման պայմաններում Արցախի բուժհաստատություննե...
17:57 21/02/2023
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Մոտ 690 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։6 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:12 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայր
Տեսնել ավելին