Կարմիր խաչի ուղեկցությամբ այսօր 5 բուժառու տեղափոխվել է ՀՀ ԲԿ–ներ
Այս մասին «Արցախպրեսին»-ին հայտնել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության հասարակության հետ կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյան:
«Հինգ բուժառուներ ուղեկցողների հետ տեղափոխվել են Հայաստան՝ հետազոտման և հետագա բուժման համար, բոլորն էլ շտապ բուժօգնության կարիք ունեն»,- ասաց Է. Մուսայելյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով Հայաստան է տեղափոխվել 129 հիվանդ։