Կոտայքի մարզում կասեցվել է կրեմային հրուշակեղենի 2...
10:27   21/02/2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատերեր Գոհարիկ Աջինյանին և Քնարիկ Շխոյանին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասերում (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան): Պարզվել է, որ արտադրամասերը գործում են սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի կոպիտ խախտումներով:Մասնավորապես՝ արտադրական տարածքներում հատակը, պատերի մակերևույթները վնասված են եղել՝ ջրանցիկ, չլվացվող նյութերով պատված, որոնք հնարավոր չէ լիարժեք լվանալ, հեշտությամբ մաք Տեսնել ավելին
Ծիլքար-Սպիտակ ավտոճանապարհին արգելափակվել էին 50 ա...
08:26   21/02/2023
Փետրվարի 21-ին, ժամը 02։13-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար գյուղ տանող ավտոճանապարհին բեռնատարը ձնաբքի պատճառով արգելափակվել է ձյան շերտում, միակողմանի փակելով ճանապարհը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 04։02-ից 05։11-ը Ծիլքար-Սպիտակ ավտոճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 ավտոմեքենա (95 քաղաքացի), որից 3-ը՝ շտապօգնության ավտոմեքենա։ Տեսնել ավելին
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Գագարինի մոտից ...
08:25   21/02/2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին՝ ժամը 09։45-ի դրությամբ, բքի և ցածր տեսանելիության պատճառով Գագարինի մոտից մինչև Սևանի թերակղզի և Դիլիջանի թունելի սկզբնամաս ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Տեսնել ավելին
Ըստ նախնական տվյալների՝ զինվորը մահացել է իրեն ամր...
09:59   20/02/2023
2023 թվականի փետրվարի 19-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:ՀՀ ՊՆ ՌՈ Իջևանի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ.Պ.-ն՝ ծնված 2004թ-ին, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի տարածքում, նույն օրը՝ ժամը 12։45-ի սահմաններում, հայտնաբերվել է գլխի շրջանի հրազենային վիրավորումով։ Վերջինս մահացած վ Տեսնել ավելին
Խնածախ գյուղի մոտակայքում ավտովթարի հետևանքով 2 զի...
08:30   20/02/2023
Փետրվարի 19-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ՊՆ «Ուազ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ Զորանդ Հրանտի Արզումանյանը և Զորակ Սամվելի Երանոսյանը:Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից: 2 զինծառայողներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են կայազորային հոսպիտալ. վնասվածքներ ստացած զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:Մեքենայի անձնակազմը, եղանակային Տեսնել ավելին
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճան...
15:47   19/02/2023
Հանրապետության տարածքում`Փետրվարի 19-ի և 20-ի երեկոյան ժամերին, 21-ի և 22-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 20-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ հարավ-արևմտյան՝ 4-6 մ/վ, փետրվարի 19-23-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։Օդի ջերմաստիճանը փետրվարի 19-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:Երևան քաղաքում՝Փետրվարի 1 Տեսնել ավելին
Արցախում ծնվել է Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավ...
06:34   19/02/2023
44-օրյա պատերազմի ավարտից հետո երկու տարի ընտանիքի հետ Աղավնոյում բնակվող, համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը գյուղի հանձնումից հետո բնակվում է Արցախում։Նրա ֆեյսբուքյան էջում հրապարակվել է լուսանկար՝ Չավուշյանի ընտանիքում վեցերորդ երեխան է լույս աշխարհ եկել։ Շրջափակված Արցախում ծնվել է Չավուշյանների դուստրը՝ Նարեն։ Տեսնել ավելին
ՊՆ նախկին շենքում բնակված մի խումբ անձինք ժամանակա...
06:34   19/02/2023
Պռոշյան գյուղի տարածքում գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենքում բնակված մի խումբ անձինք շարունակում են բողոքի ակցիա անցկացնել ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 16-ին Պետական եկամուտների կոմիտեի գրության հիման վրա՝ ոստիկանության աշխատակիցները սեփականության իրավունք չունեցող հարյուրավոր ընտանիքների բնակարաններից դուրս էին հանել, որի հետևանքով ստեղծել էր լարված իրավիճակ, հրմշտոց, կային նաև բերման ենթարկված անձինք։Այս առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպա Տեսնել ավելին
Շրջափակման պատճառով Արցախում 755 տնտեսվարող սուբյե...
18:15   18/02/2023
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու  պատճառով 755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով Արցախում նախնականորեն առնվազն 5,100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ Ավելի քան 27,200 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցա Տեսնել ավելին
Փետրվարի 20-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն...
09:09   18/02/2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևան քաղաք՝10:00-16:00 Սայաթ-Նովայի պող. 11, 13, 15, 15ա, 18 շենքեր, Տերյան փ. 50, 52 շենքերի բնակիչ- բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաբայան փ. 2/4-2/22 շենքեր, Չոլակյան փ. 14, 14/1, 16 շենքեր, Ուլնեցի փ. 2/10, 6/2, 10/2 շենքեր, Դավթաշեն 1-ին թաղ. 9, 10, 10ա շենքեր և Տեսնել ավելին
Մենք կշարունակենք լինել Հայաստանի կողքին․ Էմանուել...
08:18   18/02/2023
Մակրոնի ելույթի հիմնական մասը վերաբերվել է ռուս-ուկրաինական հակամարտությանը, սակայն Ֆրանսիայի նախագանը նաև անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին։«Մի քանի օրից Ուկրաինայի նկատմամբ ռուսական ապօրինի ագրեսիայի տարելիցն է, և չնայած, որ մենք չենք կարող վերջնական եզրահանգումներ անել, բայց կարող ենք այս տարին ամփոփել ու կիսվել որոշակի հեռանկարներով։ Բնականաբար, իմ ելույթի առանցքում կլինի հենց Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի սանձազերծած պատերազմը, բայց պետք է նշեմ, որ մենք չենք մոռանում Կո Տեսնել ավելին
Արցախի ԱԱԾ-ն, համագործակցելով ռուսական խաղաղապահ ո...
16:46   17/02/2023
Արցախի ԱԱԾ-ն պարզաբանել է՝ ինչպես է շուկայում թուրքական արտադրության գյուղատնտեսական մթերք հայտնվել․«Թուրքական արտադրության գյուղատնտեսական մթերքի՝ Արցախյան շուկայում հայտնվելու դեպքի շուրջ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ապրանքները Արցախ են բերվել Հայաստանի Հանրապետությունից, որտեղ այն գտնվում է ազատ վաճառքում:Ձեռնարկված միջոցառումներով ամբողջությամբ հերքվել է հիշյալ ապրանքները ադրբեջանական կողմի ջանքերով ա Տեսնել ավելին
Eurowings ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Դ...
11:09   17/02/2023
Eurowings ավիաընկերությունը սույն թվականի մայիսի 29-ից մեկնարկելու է Դյուսելդորֆ-Երևան-Դյուսելդորֆ երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի։Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ www.eurowings.com  կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ, հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։  Տեսնել ավելին
Արցախում վաղվանից մեկնարկում է կտրոնների տրամադրմա...
10:13   17/02/2023
ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեից տեղեկացնում են, որ կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի փետրվարի 18-ից՝ ժամը 9:00-ից:«Հերթերից խուսափելու համար հորդորում ենք յուրաքանչյուր ընտանիքից սպասարկման կետ ներկայանա մեկ անձ՝ իր հետ ունենալով ընտանիքի բոլոր անդամների համապատասխան փաստաթղթերը:Տեղեկացնում ենք նաև, որ կտրոնները տրամադրվում են խանութից համապատասխան գնումներ իրականացնելու նպատակով», - նշված է հաղորդագրությունում։ Տեսնել ավելին
Հայտնի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Ադրբեջան...
08:08   17/02/2023
Ամերիկացի հայտնի տիեզերագնաց Գարեթ Ռեյզմանը հրաժարվել է մասնակցել Ադրբեջանում անցկացվող Տիեզերագնացության միջազգային կոնգրեսին՝ շեշտելով Հայաստանի դեմ այդ երկրի ռազմական ագրեսիայի մասին:Տիեզերագնացն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:«Ինչո՞ւ է Տիեզերագնացության միջազգային կոնգրեսն (IAC) անցկացվում Ադրբեջանում՝ մի երկրում, որը մեղավոր է իր հարևան Հայաստանի դեմ վերջին ռազմական ագրեսիայի համար: Ադրբեջանը ամենակոռումպացված երկրներից է, այն Եվրոպայում մարդու իրավունքների ամենավատ Տեսնել ավելին