Բուժկենտրոնի կադրերի տեսուչը յուրացրել է 46 բուժաշ...
10:14   27/06/2023
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է  «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության կադրերի բաժնի տեսուչի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:Մասնավորապես, քննությամբ հիմնավորվել է, որ բժշկական կենտրոնի աշխատակցուհին, 2013 թվա­կա­նի նո­յեմ­բե­րից 2020 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­ր­ ըն­կած ժամանա­կա­հատ­վա­ծում զբաղեցնե­լով «Ս­տե­փա­նա­վա­նի բժշկա­կան կենտ­րոն» ՓԲԸ-ի ստացիո­նար ծա­ռա­յութ­յան կ Տեսնել ավելին
ԱԻՆ-ը հունիսի 30-ից պաշտոնապես կդադարի գործել...
18:27   26/06/2023
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հունիսի 30-ից դադարեցվում է գերատեսչության գործունեությունը:«Համաձայն 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի՝ ստեղծվել է Ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառում Է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթները:ԱԻ նախարարության գործունեության ոլորտներին առնչվող Ձեր հարցերը, առաջարկությունները, դ Տեսնել ավելին
Ադրբեջանական ԶՈւ–Ն կրակել է գյուղատնտեսական աշխատա...
17:18   26/06/2023
Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացու ուղղությամբ. Տուժածներ չկան:Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ-ն։ «Հունիսի 25-ին ժամը 16:00-ի սահմաններում, Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի 22-ամյա բնակիչ Միքայել Մեժլումյանը, Մյուրիշենից Ավդուռ տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածի դաշտավայրում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս է եղել, երբ հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակել են իր ուղղությամբ»,–ասված Տեսնել ավելին
Եղցահողից և Լիսագորից խաղաղապահների ուղեկցությամբ ...
17:16   26/06/2023
Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղցահող և Լիսագոր համայնքներից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այսօր՝ հունիսի 26-ին,   երթուղային միկրոավտոբուսով բնակիչներ են մեկնել  Ստեփանակերտ եւ վերադարձել գյուղեր:Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին  տեղեկացրել է Եղցահողի համայնքապետ Արտակ Հակոբյանը:«Հունիսի 23-ին՝ ուրբաթ օրը, հարևան Հին Շեն և Մեծ Շեն համայնքների բնակիչները ևս ռուս խաղաղապահների ուղեկցությամբ գնացել են Ստեփանակերտ՝  կենցաղում անհրաժեշտ ապրանքատեսակներ ձեռք բերելու Տեսնել ավելին
Անվերապահ աջակցում եմ փաստաբանների այսօրվա մեկօրյա...
10:50   26/06/2023
Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն աջակցում է փաստաբանների գործադուլին։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։«Անվերապահ աջակցում եմ փաստաբանների այսօրվա մեկօրյա բողոքի ակցիային` գործադուլին: Փաստաբանների նկատմամբ հատկապես վերջին ոտնձգությունները, դրանց  համար պատասխանատվության բացակայությունը, փաստաբանների նկատմամբ պետական մարմինների անթույլատրելի, այդ թվում` հրապարակային վիրավորական ձևակերպումներով վերաբերմունքը վկայում են Հայաստանում փաստաբանական գործունեության համակարգային վտանգների մ Տեսնել ավելին
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճա...
14:56   25/06/2023
Հայաստանի տարածքում հունիսի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հունիսի 27-30-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:«Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը  հունիսի 25-26-ին ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով», Տեսնել ավելին
ԵԽ Գլխավոր քարտուղարին և Նախարարների կոմիտեին կոչ ...
12:21   25/06/2023
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել ԵԽԽՎ «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևի ընդունման կապակցությամբ:«Հարկ ենք համարում նշել 2023 թվականի հունիսի 22-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունված «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը, որը կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության, ինչպես նաև ան Տեսնել ավելին
Լույս աշխարհ է եկել 44-օրյայում անմահացած Սամվել Պ...
12:18   25/06/2023
Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած Սամվել Պետրոսյանի եղբայրը, ինչի մասին հայտնել է ՀՀ ՊՆ-ն՝ կից հրապարակելով ՊՆ լրատվական ծառայության պատրաստած ռեպորտաժում:Նորածնին անվանակոչել են պատերազմում զոհված եղբոր պատվին:  Տեսնել ավելին
«Վագներ»-ի ստորաբաժանումները կանոնավոր ռեժիմով և ա...
12:17   25/06/2023
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ստորաբաժանումները կանոնավոր ռեժիմով և առանց միջադեպերի լքում են Վորոնեժի մարզի տարածքը: Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն,  այս մասին հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։«Վորոնեժի մարզի տարածքով «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ստորաբաժանումների տեղաշարժն ավարտվում է: Տեղաշարժն անցնում է կանոնավոր և առանց միջադեպերի»,- գրել է նա։Նահանգապետը հավելել է, որ իրավիճակի վերջնական լուծումից հետո բոլոր սահմանափակումները կհանվեն։ Այս, ինչպես ն Տեսնել ավելին
Մասնակիորեն փլուզվել է Սեդվու Սբ Նշանից ոչ հեռու գ...
12:16   25/06/2023
Մասնակիորեն փլուզվել է Սեդվու Սբ Նշան վանական համալիրից շուրջ կես կմ հեռավորությամբ գտնվող  եռահարկ աշտարակը (13 դ.)։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից։Նշվում է, որ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը միջոցներ է ձեռնարկում փլուզված հատվածը վերականգնելու ուղղությամբ։ Տեսնել ավելին
Արցախից 15 բուժառու տեղափոխվել է ՀՀ․ ԿԽՄԿ Արցախի գ...
12:16   25/06/2023
եկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ՝ տասնօրյա լիակատար արգելափակումից հետո, հայտնում են Արցախի ԱՆ-ից։Դեռևս բազմաթիվ բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետություն և Արցախ վերադարձին:Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 16 բուժառուների (ուղեկցողների հետ միասին), ովքեր պետական պատվերի շրջանակներում ժամանակին ուղեգրվել էին ՀՀ բուժում Տեսնել ավելին
Ծայրահեղ ծանր վիճակում Հայաստան տեղափոխված 1-ամյա ...
15:27   24/06/2023
Այս մասին տեղեկացնում են «Արաբկիր» բժշկական համալիրից: «Նշենք, որ երեխան Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հանրապետական հիվանդանոց էր ընդունվել մի քանի օր առաջ՝ տոնզիլիտով և ցանով, ընդունվելուց մի քանի օր հետո բժիշկները փոքրիկի մոտ նկատել են քնկոտություն և տարօրինակ, ակամա շարժումներ: Նրանք կապ են հաստատել «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության իրենց գործընկերների հետ՝ մասնագիտական խորհրդատվության նպատակով: Արցախում այս պահին մանկական նյարդաբաններ չկան, և մասն Տեսնել ավելին
Կյանքից հեռացել է փաստաբան Արսեն Մկրտչյանը...
13:44   24/06/2023
Մահացել է փաստաբան Արսեն Մկրտչյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա մտերիմներից մեկը։Հունիսի 6-ին նա Աշտարակի ճանապարհին վթարի էր ենթարկվել իր մոտոցիկլետով, ինչի հետևանքով լուրջ վնասվածքներ էր ստացել, վիրահատվել էր և գտնվում էր հիվանդանոցում։Միջադեպի հաջորդ օրը նա իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ հայտնել էր վթարի մասին ու ասել, որ իրեն երկարատև բուժում է սպասվում։ Տեսնել ավելին
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 1 տարեկան երեխան ռու...
11:34   24/06/2023
Վիրուսային էնցեֆալիտ հեմոռագիկ կոմպոնենտով ախտորոշմամբ մեկ տարեկան երեխան (Մոնթե Գ.), որը երկու օր ծայրահեղ ծանր վիճակում գտնվում էր Արցախի առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորման նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, այսօր ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն՝ համապատասխան բժշկական օգնություն ստանալու համար, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։Ռուս խաղաղապահներն ուղղաթիռով Հայաստանի Հանրապետությունից նաև հրատապ անհրաժեշտո Տեսնել ավելին
Մահացել է Սերգո Երիցյանը...
21:35   23/06/2023
Կյանքից հեռացել է հեռուստալրագրող, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Կրթության և գիտության  նախկին նախարար, Լեզվի կոմիտեի նախկին նախագահ, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը։Սերգո Երիցյանը 66 տարեկան էր։ Նա  մահացել է երկարատև ու ծանր հիվանդությունից։ Տեսնել ավելին