Մասնակիորեն փլուզվել է Սեդվու Սբ Նշանից ոչ հեռու գտնվող 13 դարի աշտարակը

Մասնակիորեն փլուզվել է Սեդվու Սբ Նշան վանական համալիրից շուրջ կես կմ հեռավորությամբ գտնվող  եռահարկ աշտարակը (13 դ.)։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից։

Նշվում է, որ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը միջոցներ է ձեռնարկում փլուզված հատվածը վերականգնելու ուղղությամբ։