Կյանքից հեռացել է փաստաբան Արսեն Մկրտչյանը
Մահացել է փաստաբան Արսեն Մկրտչյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա մտերիմներից մեկը։
Հունիսի 6-ին նա Աշտարակի ճանապարհին վթարի էր ենթարկվել իր մոտոցիկլետով, ինչի հետևանքով լուրջ վնասվածքներ էր ստացել, վիրահատվել էր և գտնվում էր հիվանդանոցում։
Միջադեպի հաջորդ օրը նա իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ հայտնել էր վթարի մասին ու ասել, որ իրեն երկարատև բուժում է սպասվում։