Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո...
18:47   03/10/2023
Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին, ինչպես նաև Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին ձերբակալելու մասին լուրը հաստատում է ադրբեջանական ԱՊԱ պետական գործակալությունը՝ հղում անելով իրենց երկրի պետական անվտանգության ծառայությանը։Նշվում է, որ Արցախի նախկին նախագահներին ու ԱԺ նախագահին ձերբակալել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչները, նրանց տեղափոխվել են Բաքու։ Տեսնել ավելին
Երազում էր օդաչու դառնալ. դիրքեր սնունդ տանելիս հա...
14:51   03/10/2023
Գեղարքունիքի մարզի Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխելիս հոկտեմբերի 2-ին ադրբեջանական զինված ուժերի կրակի հետևանքով զոհված 21-ամյա Արամ Քոչարյանը Երևանից էր։Զոհված զինծառայողի մտերիմները NEWS.am-ին պատմել են, որ Արամը տան միակ տղան էր, ուներ մեկ քույր։Արամի ընտանիքն ապրում է Կոմիտասում։ 21-ամյա Արամը սովորում էր Սլավոնական համալսարանում՝ «Կառավարում» բաժնում։ Նա բանակ էր զորակոչվել 2023 թվականի հունվարի 9-ին։«Երազում էր օդաչու դառնալ։ Արամը խելացի է Տեսնել ավելին
Արցախից հեռացան նաև ոստիկաններն ու փրկարարները...
12:40   03/10/2023
Այս գիշեր Արցախից հեռացել են նաև ոստիկաններն ու փրկարարները։«Որոնողական աշխատանքները վերջին օրերին որևէ արդյունք չէին տալիս, և դրանք դադարեցվել են», - Ազատությանը տեղեկացրեց Արցախի ՆԳՆ խոսնակ Հունան Թադևոսյանը։Բենզինի պահեստի պայթյունի վայրում գտնված մասունքները տեղափոխվել են Երևան՝ գենետիկ փորձաքննության համար։Թե՛ պայթյունի և թե՛ մարտական գործողությունների հետևանքով անհետ կորածներ կան, սակայն հստակ թիվ առայժմ չի հրապարակվել։Հունան Թադևոսյանի փոխանցմամբ՝ Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը Ստեփանա Տեսնել ավելին
Ուղեցույց՝ բռնի տեղահանված արցախցիներին կառավարութ...
10:05   03/10/2023
ԼՂ դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 24-ին և դրանից հետո բռնի տեղահանված բոլոր անձինք ՀՀ կառավարության որոշմամբ կստանան 100 հազար դրամ միանվագ աջակցություն՝ առաջնային կարիքների ծախսերի ապահովման համար։Աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է հետևել նշված քայլերին՝  Քայլ 1. Աջակցությունից օգտվելու համար պարտադիր է, որ անձը հաշվառված լինի ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։ Նրանք, ովքեր Հայաստան մուտք գործելիս հաշվառում չեն անցել, պետք է մոտ Տեսնել ավելին
Կարմիր խաչը դեռևս չի տեսակցել Ադրբեջանի կողմից օրե...
15:48   02/10/2023
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել Ադրբեջանի կողմից գերեվարված Ռուբեն Վարդանյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին և Դավիթ Բաբայանին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։«Սա այն թեման է, որ չափազանց կոնֆիդենցիալ է, ես չեմ կարող ընթացակարգերով կիսվել։ Մենք թիվ և ընթացակարգ չենք հրապարակում։ Եթե տեսակցություն լինում է՝ ապա հաստատում ենք, ասում ենք՝ այո տեսակցել ե Տեսնել ավելին
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հայկական դիրքեր...
13:00   02/10/2023
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ:Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: Տեսնել ավելին
Արցախից տեղահանված ընտանիքում երկվորյակ է ծնվել...
09:01   01/10/2023
Արցախից տեղահանված ընտանիքում երկվորյակ է ծնվել՝ Արթուրը և Մանեն։ Այդ մասին հայտնում են Սլավմեդ ԲԿ-ից։  «Հաշվի է առնվել հղիի հոգեբանական ծանր վիճակը, լույս աշխարհ են եկել զույգ առողջ բալիկներ»։ Տեսնել ավելին
12-ամյա Կարենը. 40 ժամ ղեկին լինելով` ընտանիքին Ար...
09:49   30/09/2023
12-ամյա Կարենը ընտանիքին Արցախից բերել, հասցրել է Հայաստան:«Կարենը 12 տարեկան է, բայց նայում եմ աչքերին, տեսնում հասուն ու մի կյանք տեսած տղամարդու, ով մի ողջ ընտանիք է հանել Արցախից. շուրջ 40 ժամ ղեկին լինելով` հասցրել է իր ընտանիքին Հայաստան...Առաջին բուժօգնությունԻնքնապաշտպանությունՄեքենա վարելԼողալՏեղեկատվական տեխնոլոգիաներՍա ամեն մի երեխա պիտի սովորի...»,- Facebook-ում գրել է Արևիկ Համբարձումյանը: Տեսնել ավելին
Արցախի Սառնաղբյուր գյուղում սպանված 10-ամյա Միքայե...
15:56   29/09/2023
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է․«Արցախի Սառնաղբյուր գյուղում սպանված էս երկու բալիկների՝ 10-ամյա Միքայելի եւ 8-ամյա Նվերի հուղարկավորությունը վաղն է, Մասիս համայնքի Մասիսի քաղաքային գերեզմանատանը, ժամը 14։00-ին»։Նշենք, որ Արցախի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում ադրբեջանական հարձակման հետևանքով 5 խաղաղ բնակիչ է զոհվել, որոնցից երեքը՝ երեխաներ։ 15-ը վիրավորվել են, 4-ը գերեվարվել են Ադրբեջանի ԶՈւ կողմից։Արցախի մարդու իրավունքների պաշտպանը  հրապարակել էր Սառնաղբյուրի զոհվա Տեսնել ավելին
Արցախում պայթյունի տարածքից մինչ այս պահը հայտնաբե...
09:07   29/09/2023
Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքում փրկարարական խմբերը շարունակում են իրականացնել որոնումներ, հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։«Մինչ օրս նույն տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը` օպերատիվ շտաբ։Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն` ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։ Տեսնել ավելին
Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունե...
08:28   28/09/2023
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։ - Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարել գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ։- Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, ներառյալ հանրապետությունից դուրս գտնվողները, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո պետք է ծանոթանան Ադրբեջա Տեսնել ավելին
Ադրբեջանը շարունակելու է իր որդեգրած քաղաքականությ...
07:29   28/09/2023
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված ոչնչացնելու Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը։«Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «X» սոցիալական կայքում տարածվել է տեսանյութ, որում երկու ադրբեջանցի զինվոր կրակում են 13-րդ դարում կառուցված Չարեքթարի վանքի վրա։Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված ոչնչացնելու Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը։ Այս և նմանատիպ այլ գործողություն Տեսնել ավելին
Ադրբեջшնական աղբյուրները հրապարակային տեղեկություն...
17:21   27/09/2023
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնել է, որ ադրբեջանական աղբյուրները հրապարակային տեղեկություն են տարածեցել ադրբեջանական իշխանության կողմից Հակարի կամրջի մոտից Վիտալի Բալասանյանի ձերբակալության մասին: «Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ազատությունից զրկելը բացահայտ անօրինական է և բացարձակ կամայական. մարդուն ապօրինի ազատությունից զրկելն ու առևանգելը հանցանք է:Այս հանցավոր արարքը նախորդ մի քանի դեպքերի հետ Ադրբեջանը կարող է դարձնել վտանգավոր նախադեպ:Այս որոշումը բ Տեսնել ավելին
Երևանից ուղղաթիռով բժիշկների թիմը մեկնել է Ստեփանա...
08:10   26/09/2023
Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ` օգնության հասնելու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցած պայթյունից տուժած մեր հայրենակիցներին։Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտները նախապատրաստվում են տեղափոխման։ Տեսնել ավելին
Ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է մուտք գործ...
11:50   25/09/2023
Սեպտեմբերի 25-ին ժամը 12:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 4850 անձ:Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:նրանցից 3900-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 950-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով:Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է: Տեսնել ավելին