Հրապարակվել են այն բուհերի ցանկերը, որտեղ կարող են...
17:21 17/10/2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հրապարակել է բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող (բակալավրի և մագիստրոսի) հաստատությունների ցանկերը, որտեղ կարող են իրենց ուսումը շարունակել 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։«ՀՀ կառավարությունը
Տեսնել ավելին
Բաքվում այսօր կկայանա առևանգված Վագիֆ Խաչատրյանի ե...
08:41 17/10/2023
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 13-ին՝ առաջին դատական նիստի ժամանակ, դատարանը անխափան է թողնել Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը(3 ամիս կալանավորում)։ Հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել էին վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Ադրբեջանից հայտնել էին, որ Խաչատրյանը «գտնվում էր միջազգային հետախուզման մեջ»։&n
Տեսնել ավելին
Պատմելու չէ, դա պետք է տեսնել, հիմա հայրենիքում եմ...
16:53 16/10/2023
Պատմելով չէ, դա պարզապես պետք է տեսնես, ապրես, երբ երեխաներդ վախենում են, քնից արթնանում են ու գոռում՝ մայրիկ, նորի՞ց, պատմելու չէ, թե այդ պահին ինչ է զգում մայրը։ Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Թել Ավիվ-Երեւան հատուկ չվերթով Հայաստան ժամանած Իսրայելի հայ համայնքի անդամներից մեկը։«Մեր քաղաքում այդքան լարված չէր, բայց ես պաշտպանողական իրեր էի վերցրել, ամեն շխկոցից մածում էինք, թե հիմա ահաբեկիչներ կմտնեն ու ինչ-որ գործողություններ կանեն։ Ուզում եմ շնորհակալությ
Տեսնել ավելին
Վաղը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Զորավոր Սուր...
13:59 16/10/2023
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից հայտնում են, որ Սույն թվականի հոկտեմբերի 17-ին՝ Սուրբ Անանիա առաքյալի հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասունքակիր աջը: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք:«Կճոյանի օրհնությամբ 10:30-ին կմատուցվի Սուրբ Պատարագ և մասունքը եկեղեցում կմնա մինչև 16:30:Բոլորին հրավիրում ենք մասնակցելու Սուրբ Պատարագին և ստանալու սուր
Տեսնել ավելին
Ոչինչ չի կարող լեգիտիմացնել Արցախի բնիկ բնակչությա...
11:22 16/10/2023
Բռնապետ և ցեղասպանություն իրականացնող Ալիևն այսօր այցելել է Ստեփանակերտ և Արցախի այլ օկուպացված բնակավայրեր։Այս մասին սոցցանցերում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։«Ոչինչ չի կարող օրինականացնել Արցախի բնիկ բնակչության ցեղասպանությունը և նրանց հինավուրց հայրենիքի բռնազավթումը։ Ալիևը և միջազգային այս հանցագործության բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է նա։
Տեսնել ավելին
Խոսողներ շատ կան, ծառայողներ՝ քիչ, կարիքները շատ ե...
10:38 16/10/2023
Մենք նկարագիր պետք է կերտենք այս տղաների մեջ, որպեսզի այդ նկարագրով զորացած ու հարստացած գնան, ծառայեն մեր ժողովրդին։Անթիլիասի Դպրեվանքի 2023-2024 թթ կրթական-ուսումնական տարեշրջանի բացման ժամանակ ասաց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։«Հաճախ եմ հիշեցնում, որ այդ Դպրեվանքում մենք պատրաստում ենք այս պատանիներին, որ գնան, ծառայեն մեր ժողովրդին։ Մեր վկայականը ծառայությունն է, մեր արժեքը ծառայությունն է, ծառայությամբ է, որ Դպրեվանքը պետք է արժևորենք։Ծառայությամբ է
Տեսնել ավելին
Գուրգեն Ներսիսյանը որոշ մանրամասներ է հայտնել՝ ինչ...
15:04 14/10/2023
Armlur.am-ը պարզել է, որ Արցախի նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ընտանիքով նույնպես տեղափոխվել է ՀՀ: Սակայն այդ գործընթացը այդքան էլ սահուն չի անցել: Հակարիի կամրջին տեղադրված անցակետում ստուգման պահին ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցները անմիջապես ճանաչել են նրան և արգելանքի վերցրել:Տևական ժամանակ նրա կինն ու երեխաները մնացել են մեքենայում, իսկ Գուրգեն Ներսիսյանը գտնվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցների վերահսկողության տակ: Ներսիսյանին ազատ են արձակ
Տեսնել ավելին
Ադրբեջանը կամայական դատավարություն է իրականացնում ...
11:51 14/10/2023
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով արցախցի Վագիֆ Խաչատրյանի դեմ Բաքվում իրականացվող դատավարությանը և կոչ անելով միջազգային հանրությանը ապահովել նրա անհապաղ և անվտանգ վերադարձը Հայաստան։«Բաքվում սկսվել է Արցախի քաղաքացի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի ապօրինի դատավարությունը։ Վագիֆը Ադրբեջանի կողմից առևանգվել էր 2023 թվականի հուլիսի 29-ին Հակարիի կամրջի մոտ գտնվող ապօրինի անցակետում, երբ ԿԽՄԿ-ն տեղափոխում էր Հայաստան՝ սրտի շտապ վի
Տեսնել ավելին
Մի շարք հասցեներում լույս չի լինի...
08:57 14/10/2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևան քաղաք՝10:00-16:00 թիվ 97 մանկապարտեզ, Մանանդյան փ․ 23ա, 25, 25ա, 27, 27ա, 26, 28, 30, 29, 34 շենքեր, Հ․Հովսեփյան փ․ 10, 10/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավիթաշեն 4-րդ թաղ․ 45, 46, 47, 48 շենքեր, թիվ 19 պոլիկլինիկա և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,11:00-15:00 Նուբարաշ
Տեսնել ավելին
«Մամ, ես եմ հերոսների նկարների մոխիրն ու Արցախի հո...
16:35 13/10/2023
Արցախից դուրս գալիս պիտի դաժան որոշում կայացնեինք՝ այրել մեր տան պատերի հերոսների նկարները, որ հանկարծ թշնամին չպղծեր։ Ես հրաժարվեցի ինքս այրել, տղաներս որոշեցին այդ ծանր գործն անել։ Այրեցին գրքեր, հերոսների նկարներ և փոքրիկ տղայիս՝ Ռոբերտի զինվորական հագուստը, Aysor.am-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված, ինը երեխաների մայր Արևիկ Գրիգորյանը։«Դժոխային ճանապարհից հետո, երբ հասանք Հայաստան ու դասավորում էի Արցախից վերցրածս մի քանի տոպրակի իրերը, հանկարծ կապոցներից մեկից թափվեց մ
Տեսնել ավելին
Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյ...
14:09 13/10/2023
Ադրբեջանի կողմից ձերբակալված Արցախի պաշտպանության բանակի հրամանատրի տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ։Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց նրա եղբայրը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։Վերջինիս փոխանցմամբ՝ եղբայրը 2 օր առաջ է կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հեռախոսով կարճ զրույց է ունեցել։Հիշեցնենք, որ ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել, ապա կալանավորել են Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վա
Տեսնել ավելին
«Artsakh Career Expo»-ն՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների...
12:35 13/10/2023
«Artsakh Career Expo»-ն, որն աշխատանքի տոնավաճառ է և անցկացվելու է հոկտեմբերի 31-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հնարավորություն կտա աշխատանք գտնելՀայաստանի մի շարք առաջատար ընկերություններում։ «Artsakh Career Expo»-ում տարբեր ընկերություններ կներկայացնեն իրենց հնարավոր թափուր հաստիքները և կծանոթացնեն ընկերության գործունեությանը։«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրուցում էքսպոյի համահիմնադիր և կազմակերպիչ Մանե Բարեղայմանն ասաց՝ «Artsakh Career Expo»-ն ին
Տեսնել ավելին
Բաքվում մեկնարկել է առևանգված Վագիֆ Խաչատրյանի գոր...
09:15 13/10/2023
Ադրբեջանում մեկնարկել է Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը։ Նիստը նախագահում է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Ջամալ Ռամազանովը:Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք
Տեսնել ավելին
Ակցիաների ընթացքում կալանավորված 26 անձանց մեծ մաս...
11:19 12/10/2023
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ակցիաների ընթացում կալանավորված անձանց իրավունքներին՝ գրելով.«Նուբարաշեն ՔԿՀ-ում այժմ հանրային բողոքների և ակցիաների ընթացում կալանավորված 26 անձ կա, նրանց մեծ մեսը ուսանողներ են, որոնք դուրս են մնում կրթությունից, հաղորդակից են դառնում բանտային կյանքին, ինչը, վստահաբար, վնասակար ազդեցություն է ունենալու:Ընդհանրապես, բազմիցս գրել եմ, որ ազատազրկումը այն վերջին կետն է, ո
Տեսնել ավելին
«Արցախբանկ»-ը կվերադարձնի ԼՂ-ում գրավադրված ոսկյա ...
09:43 12/10/2023
«Արցախբանկ»-ը կվերադարձնի ԼՂ-ում գրավադրված ոսկյա իրերը՝ առանց վարկային պարտավորությունների մարման։Այս մասին հայտարարություն է տարածել բանկը՝ հավելելով. «Նախատեսում ենք որոշակի աջակցություն ցուցաբերել սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում Արցախը հարկադրված լքած և ֆինանսական ծանր վիճակում գտնվող մեր հայրենակիցներին»:
Տեսնել ավելին