Արցախի Սառնաղբյուր գյուղում սպանված 10-ամյա Միքայելին և 8-ամյա Նվերին վաղը կհուղարկավորեն Հայաստանում

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է․

«Արցախի Սառնաղբյուր գյուղում սպանված էս երկու բալիկների՝ 10-ամյա Միքայելի եւ 8-ամյա Նվերի հուղարկավորությունը վաղն է, Մասիս համայնքի Մասիսի քաղաքային գերեզմանատանը, ժամը 14։00-ին»։

Նշենք, որ Արցախի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում ադրբեջանական հարձակման հետևանքով 5 խաղաղ բնակիչ է զոհվել, որոնցից երեքը՝ երեխաներ։ 15-ը վիրավորվել են, 4-ը գերեվարվել են Ադրբեջանի ԶՈւ կողմից։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը  հրապարակել էր Սառնաղբյուրի զոհված երեխաների անունները՝ Նվեր Ղազարյան, Միքայել Ղազարյան և Դավիթ Ալեքսանյան։