Հայրենիքում է միայն քո և՛ անցյալը, և՛ ապագան. Արտյոմ Վարդանյան

Հայրենիքում է միայն քո և՛ անցյալը, և՛ ապագան, օտար երկրում՝ միմիայն ներկան: Վաղվա հաղթանակը լինելու է քոնը, եթե կառչած ես քո արմատներից, քո հողից, եթե քո հոգում պահում ես ազգիդ հետագիծը: Պետք է փորձես գերազանցել քո նախնիներին... միայն այդպես կարող ես հարգանքի տուրք մատուցել դարերից եկող ազգիդ հերոսներին, որպեսզի քո սերունդներն էլ շարունակեն ապրել այդքան թանկ գնով քեզ մնացած այս հողակտորում, որը կոչվում է հայրենիք:
