Առավոտյան ժամը 8:30-ից վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները: Ներկա պահին աշխատանքները տարվում են պայթյունի ենթադրյալ էպիկենտրոնային հատվածում, այնտեղ նաև ենթադրվում է, որ գտնվել է քաղաքացի:
Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:
«Եթե որոնվող մար չլիներ, աշխատանքները ավելի արագ կիրականացնեինք: Ձեռքով աշխատել ենք, չենք օգտագործել ծանր տեխնիկա, որպեսզի չվնասենք հավանական ողջ մնացած մարդկանց կամ արդեն իսկ զոհված մարդկանց մարմինները»,- ասել է Փամբուխչյանը:
Նրա հաղորդմամբ՝ աշխատանքների ընթացքում տուժել է երկու փրկարար. մեկը ստացել է ոտքի վնասվածք, մյուսը ծխահարվել է և հոսպիտալացվել, ևս 7 փրկարար ծխահարվել էր պայթյունի օրը:
Փամբուխչյանը նշել է՝ այս պահին տեղում աշխատում է տեխնիկան և հատուկ ն շանակության փրկարարական խումբը, մնացած փրկարարական խմբերը գործուղվել իրենց մշտական տեղակայման վայրեր: