Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ար...
12:43   26/04/2024
ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը ՌԴ հայերի միության կազմակերպած միջոցառման ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը։«Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը»,-նշել է նա։ Տեսնել ավելին
Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող...
17:30   25/04/2024
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն ընդգծում է․«Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց, եթե այս հատվածում տեղի ունենա «սահմանազատում» կոչեցյալը։Ուղիղ գծով մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող, ինչը նշանակում է, որ այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում»։ Տեսնել ավելին
Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճ...
12:21   25/04/2024
Կիրանց–Ոսկեպար ճանապարհին, երբ ոստիկանությունը փորձում էր բերման ենթարկել փողոցը փակած քաղաքացիներին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի և ևս մեկ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ։Գառնիկ Դանիելյանը ուշագնաց եղավ ոստիկանների հետ բախման հետևանքով։ Տավուշցիներից մեկի ոտքն էլ վնասվեց։ Տեսնել ավելին
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում...
08:47   25/04/2024
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի, այս մասին հայտնում են «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունից։«Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության»,- գրված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։ Տեսնել ավելին
Վիրահայերը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կա...
17:24   24/04/2024
Թբիլիսիում վիրահայերը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացնում, գրել է Aliq.ge-ն։ «Վրաստանի Հայ համայնք» հասարակական կազմակերպությունը նաև  ցուցահանդես է կազմակերպել, որտեղ ցուցադրված են ինչպես դրվագներ 1915 թվականի ցեղասպանությունից, այնպես էլ 2020-ից ի վեր Արցախի տարածքում տեղի ունեցած ոճրագործություններից, որոնք նույն ձեռագիրն ունեն։ Տեսնել ավելին
«Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշց...
14:09   24/04/2024
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը տեսակցել է Տավուշի պայքարի առաջնորդներից Սուրեն Պետրոսյանին, ով, Թովմասյանի խոսքով, «քաղբանտարկյալ է, սկզբունքների բանտարկյալ»:Պատգամավորը հայտնել է, որ Պետրոսյանին չեն տրամադրել որևէ փաստաթուղթ, թե ինչի համար են բերման ենթարկել, ինչ մեղադրանք(ներ) են առաջադրվել: Պարզապես մեկուսացրել են և տարել Ձերբակալվածների պահման վայր:«Սուրեն Պետրոսյանը վստահեցրեց, որ ոստիկաններն իրեն որևէ իրավական պահանջ չեն ներկայացրել, որևէ հայտարարություն չեն արել, թե ինչ են պահանջում հավ Տեսնել ավելին
Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավել...
10:46   24/04/2024
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի մեկնաբան Քրիստան Ամանպուրի հարցերին, որոնք վերաբերել են Ռուբեն Վարդանյանի վիճակին, որը ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել՝  պահանջելով անհապաղ ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Ստորև թարգմանաբար ներկայացվում է Դավիթ Վարդանյանի հարցազրույցը.- Դավիթ, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար…նախ, ե՞րբ եք վերջին Տեսնել ավելին
Իրենք «մոռանում են», որ Թուրքիայի կամ Ադրբեջանի ագ...
20:11   23/04/2024
Հանրապետության հրապարակից մեկնարկեց ավանդական դարձած ջահերով երթը։ Այնտեղ էր նաև Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը։ «Հրապարակ»-ի հարցին, որ այս օրերին Բագրատ Սրբազանը կանգնած է Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների կողքին և պայքարում է նրանց հետ, իսկ իշխանական քարոզչամեքենան թեզն է առաջ տանում, թե Բագրատ Սրբազանը «ռուսական ագենտ» է Հայաստանում,  Տեր հայրը արձագանքել է․«Բագրատ Սրբազանը պարտադիր պետք է այնտեղ լիներ, քանի որ Տավուշի թեմի առաջնորդն է, և ոչ միայն Բագրատ Սրբազանը։   Տեսնել ավելին
«Տատիկ-պապիկ»-ը Ադրբեջանը ներկայացնում է որպես «իր...
18:11   23/04/2024
«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը» ահազանգում է․«Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել Արցախի մշակութային ժառանգությունը։ Ադրբեջանի իշխանությունների թիրախում այս անգամ հայտնվեց Մե՛նք ենք մեր սարերը հուշարձանը, որը ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն»։Հուշարձանը շատերին հայտնի է, որպես «Պապիկ-տատիկ», (արևմտահայերեն՝ Մամիկ և Պապիկ)։ Տեղադրվել է 1967 թվականին, գտնվում է բլրի գագաթին։ Քանդակագործն է Սարգիս Բաղդաս Տեսնել ավելին
Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց բող...
16:49   22/04/2024
Ապրիլի 22-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց տեղի ունեցավ բողոքի ցույց՝ ի պաշտպանություն «Imnemnimi» փոդքասթի կալանավորված հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի, ինչպես նաև Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, հասարակական գործիչ Նարեկ Մալյանի և Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի։Ակցիան անցկացվեց «Լռության ամիս» կարգախոսով։Մասնակիցները վստահություն հայտնեցին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է մեկ անձի իշխանություն, և 2018 Տեսնել ավելին
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Վազգեն Սաղաթե...
15:14   22/04/2024
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ մեր բողոքը, այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։«Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են։ Վազգենն ու Նարեկը քաղբանտարկյալներ են, որոնք կալանավորվել են ծանր վիրավորանքի մեղադրանքով, ինչը վաղուց ապաքրեականացված է»,- նշել է փաստաբանը։ Տեսնել ավելին
Փաստաթղթի նենգաբար ծնունդը արդեն բոլորիս դրել է ծա...
10:25   22/04/2024
Սա արդեն քաղաքականություն չէ, սա ՄԵԿ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ։ Ասում է. «Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանն ու Ադբբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ»։ Բա 2018-2019թթ. սեղանի շուրջ լուծեիր Ղարաբաղի հարցը, բա հոկտեմբերի 19-ին սեղանի շուրջ դադարեցնեիր պատերազմը, ո՞վ էր խանգարում, թե՞ խանգարում էին։Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․«ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Վանեցյանը հանրահավաքներից մեկում հարթակից պատմել էր, որ Տավ Տեսնել ավելին
Խուստուփ լեռան փեշերին կայացել է Տիգրան Համասյանի՝...
11:06   21/04/2024
Դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը ապրիլի 21-ին Սյունիքի մարզում հանդես է եկել համերգով։ Համերգը կրել է «Հող և ջուր» խորագիրը:Տիգրան Համասյանը ելույթ է ունեցել Խուստուփ լեռան հարևանությամբ գտնվող Փսկու Խութում:«Մեր նախնիները սրբավայր Խուստուփ լեռան մոտ էին փնտրում իրենց արթնացումը։ Ապրիլի 21-ին մենք բարձրանալու ենք դեպի գերագույնը, գնանք դեպի Խուստուփ, որ զարթնենք թմբիրից ու այդ արթնացումը տարածենք ողջ Հայաստանով։ Հայացքդ մի՛ կտրիր Խուստուփից: Որքան հաճախ, որքան շատ նայես այդ սեգ ու սև ամպ Տեսնել ավելին
Երևանում և մի շարք մարզերում կդադարեցվի էլեկտրամատ...
09:43   21/04/2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևան քաղաք՝10:00-15:00 Տիգրան Մեծի նրբանցք,10:00-16:00 Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Բաղյան 2-րդ նրբ. 2, 3, 4, 5 շենքեր, Քոչարյան փ. 6, 8, 10, 12, 14 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,11։00-17։00 Մաշտոցի պող. 54 շենք, Կորյունի փ. 21, 23, 25 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդն Տեսնել ավելին
«Հիմա առավել քան երբևէ համոզված եմ՝ արժեքներն ու ս...
08:33   21/04/2024
Արցախի նախկին պետնախարար, ներկայում Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ: Այդ մասին հայտարարություն է տարածել Վարդանյանի ընտանիքը։«Ավելի քան երկու շաբաթ առանց որևէ շփման իրավունքի գտնվելով մեկուսացման մեջ՝ Ռուբեն Վարդանյանին առաջին անգամ թույլատրվել է կապ հաստատել ընտանիքի հետ։ Դա տեղի է ունեցել հրատապ կոչով միջազգային հանրությանը դիմելուց և Ռուբեն Վարդանյանի կողմից հացադուլ սկսելու մասին հայտնելուց հետո»,- ասված է հայտարարությունու Տեսնել ավելին