
«Google Maps»-ից և «Google Earth»-ից հեռացվել են Ս...
10:17 19/10/2022
«Google Maps» և «Google Earth» հավելվածներից հեռացվել են ՀՀ Սյունիքի մարզի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները։ Այս մասին տեղեկանում ենք «Թաթոյան» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից․« «Google» ընկերության հետ աշխատանքի արդյունքում «Թաթոյան» հիմնադրամին և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի համատեղ ուժերով հաջողվել է «Google Maps» և «Google Earth» հավելվածներից հեռացնել ՀՀ Սյունիքի մարզի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները։Ինչպես նշվել էր սեպտեմբ
Տեսնել ավելին

ԵԽԽՎ պատգամավորները պահանջել են Ադրբեջանից անհապաղ...
09:43 19/10/2022
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 47 պատգամավորներ հանդես են եկել գրավոր հայտարարությամբ, որով դատապարտում են ադրբեջանական ագրեսիան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ, Ադրբեջանին կոչ անում անհապաղ դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։47 պատգամավորի ստորագրած հայտարարությունում ընդգծվում է, որ Ադրբեջանը 2022 թվականի սեպտեմբերին լայնածավալ ռազմական ագրեսիա է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։«Ռազմական ագրեսիայի
Տեսնել ավելին

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկ...
09:42 19/10/2022
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:ՀՀ ՊՆ-ից հայտնում են, այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
Տեսնել ավելին

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանո...
18:29 18/10/2022
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հերթական անգամ` հոկտեմբերին, այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հաստատված գերեվարված հայ անձանց։Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։«Կարողացել ենք օգնել այդ անձանց՝ կրկին կապ հաստատել հարազատների հետ` հեռախոսազանգի, նամակների միջոցով»,–ասել է Ամատունին։Բաքուն այս պահին հաստատում է 33 անձի գերությունը:
Տեսնել ավելին

Պահանջում ենք, որ Ադրբեջանը վերադառնա ելման դիրքեր...
16:56 18/10/2022
Գիտեմ, որ Հայաստանի համար, այս տարածաշրջանի համար ծանր ժամանակներում ենք եկել, մասնավորապես հասկանում ենք՝ ողբերգական դեպքեր են տեղի ունեցել, բայց թույլ տվեք հիշեցնել, որ ԱՄՆ-ը երկպալատային ջանքեր է ներդնում, մասնավորապես, գերիների վերադարձի ուղղությամբ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳ
Տեսնել ավելին

Ադրբեջանի ԶՈՒ-ն հրադադարը խախտում է՝ նախ կրակելով ...
13:38 18/10/2022
Մարտական շփման գծում, մասնավորապես` Սոթք-Կուտական հատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ծառայության գիշերային դիտարկման և վերլուծության արդյունքում պարզվել է, որ նրանց ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ:Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։Այդպիսով, Ադրբեջանի ԶՈՒ-ն, նախ ստեղծում է տպավորություն, որ հայկական կողմն է կրակում իր հենակետերի ուղղությամբ, ապա սկսում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել
Տեսնել ավելին

Հայաստանը կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցո...
12:11 18/10/2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանը 2022 թվականի հոկտեմբերի 19-23-ը առանձին տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին: Հայաստանի տաղավարն այս տարի նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին:Ցուցահանդեսում կներկայացվեն վերջին տարիներին Հայաստանում և արտերկրում հրատարակված օտարալեզու հայ գրականություն, ինչպես նաև համագործակցային մի շարք ծրագրեր:Ֆրանկֆուրտի հայկական տաղավարում, ինչպես նաև մյուս ազգային տաղավարների և օտարերկրյա հրատար
Տեսնել ավելին

Ստեփանակերտում կկայանա Շուշիի գեղարվեստի գործերի կ...
10:40 18/10/2022
Հոկտեմբերի 19-ին Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնում տեղի կունենա Շուշիի գեղարվեստի գործերի կորուսյալ հավաքածուների շնորհանդեսը` սկիզբը` ժամը 11:00-ին:Կամզակերպիչը Բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդն է։Նշվում է, որ մուտքն ազատ է լրատվամիջոցների և մասնագետների համար:Շնորհանդեսը կհեռարձակվի Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի ֆեյսբուքյան էջով։
Տեսնել ավելին

Ադրբեջանն ագրեսոր է, Հայաստանը՝ զոհ. Շվեյցարացի պա...
10:32 18/10/2022
Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր, Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը պնդում է՝ եթե միջազգային հանրությունը համաձայնի Ադրբեջանի հետ, թե ԼՂ հարցը լուծված է, Մինսկի խումբը ոչինչ չասի, խաղաղապահները չլինեն, ապա նոր ցեղասպանություն կլինի ԼՂ-ի հայ ժողովրդի նկատմամբ․ նա հարցի լուծումը տեսնում է միայն քաղաքական ճանապարհով:18 հոկտեմբերի, 2022, 11:49Ադրբեջանն ագրեսոր է, Հայաստանը՝ զոհ. Շվեյցարացի պատգամավորը պատժամիջոցների կարիք է տեսնումՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հոկտեմբեր, Ա
Տեսնել ավելին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցե...
09:42 18/10/2022
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի և Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամ Մարիա Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:Հյուրերը ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Տեսնել ավելին

Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամ...
08:32 18/10/2022
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 02:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Տեսնել ավելին

«Մեկ տարի, մեկ ամիս անց որևէ ապացույց ձեռք չի բերվ...
17:46 17/10/2022
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունեցել հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և ԳՇ պաշտոնատար անձանց վերաբերյալ հերթական նիստը:Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը 168.am-ին որոշ մանրամասներ է հայտնել այսօրվա դատական նիստից:Մասնավորապես, նա փոխանցել է, որ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը դարձյալ իր ողջամիտ կասկածն է հայտնել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի անաչառության վերաբերյալ:«Բացի այդ, գործով վերջապես սկսվել է դա
Տեսնել ավելին

Ադրբեջանի զինուժը երեք կողմից շրջապատել է Ներքին Հ...
10:28 17/10/2022
Սյունիքի հարավում՝ Կապան համայնքի մաս կազմող Ներքին Հանդ գյուղի հատվածում, Ադրբեջանի զինուժի առաջխաղացումների մասին հայտնի դարձավ 2022-ի մարտին։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ CivilNetCheck-ը, երկու անգամ անդրադարձել է գյուղի ուղղությամբ ադրբեջանական ներխուժմանը։Արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս տարվա մայիսի վերջի դրությամբ Ադրբեջանի զինուժն արդեն երեք ուղղությամբ ներխուժել և ամրացել է Ներքին Հանդի շրջակա՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում։Թարմացված արբանյակ
Տեսնել ավելին

Բեռնատարների վարորդները փակել էին Երեւան-Արմավիր ա...
10:24 17/10/2022
Բեռնատարների վարորդները ավելի քան երկու ժամ՝ փակել էին Երեւան-Արմավիր ավտոճանապարհը, Էջմիածնի գլխավոր մուտքի հատվածում։ Վարորդները բողոքում էիի ճանապարհներին տեղադրված կշեռքներից, որոնք չափում են բեռնատարների բեռը եւ եթե բեռը սահմանված չափից ավելի է, ապա վարորդները տուգանվում են։Արմավիրի մարզպետարանից NEWS.am-ին հայտնեցին, որ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը պայմանավորվածություն է ձեռք բերել ակցիայի մասնակիցների հետ, եւ նրանց 5 հոգանոց խմբի հետ այսօր հանդիպելու է Տարածքային կառավարման եւ ենթակա
Տեսնել ավելին

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորե...
10:23 17/10/2022
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 18:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:Այս պահի դրությամբ` իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
Տեսնել ավելին
