Ադրբեջանի կողմից Գերեվարված էթնիկ հայերը շարունակո...
18:17 20/10/2022
2022 թվականի հոկտեմբերի 12-ին Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է որոշում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման փոփոխության մասին Հայաստանի խնդրանքի վերաբերյալ: Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:2022 թվականի հոկտեմբերի 12-ի որոշման մեջ Դատարանը վերահաստատեց, որ «իրավիճակը, որը գոյություն ու
Տեսնել ավելին
Արցախի բժիշկները կարողացել են վերականգնել երիտասար...
17:05 20/10/2022
«Արցախի բժիշկները հերթական անգամ են հաստատել, որ ի վիճակի են անել ավելին, երբեմն անգամ՝ անհավանական թվացողը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը և տեսանյութ հրապարակել։
Տեսնել ավելին
Հայոց ցեղասպանությունը վերապրածների ողբերգական վիճ...
16:44 20/10/2022
Չեխ գրող, ճանապարհորդ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Կարել Հանսայի «Արևելքի արհավիրքները» գիրքը, որն առաջին անգամ լույս է տեսել 1923 թվականին, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին համալրել արգելված գրականության ցանկը, թարգմանվել է հայերեն:Գիրքն անդրադառնում է հայոց պատմությանը և մշակույթին, Հայոց ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած տառապանքներին ու բազմահազար որբերի և այրիների ողբերգական վիճակին։ Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 20-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտո
Տեսնել ավելին
Ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ո...
16:14 20/10/2022
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։Հայկական կողմը կորուստներ չունի:Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
Տեսնել ավելին
Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով...
15:10 20/10/2022
Հոկտեմբերի 20-ի երեկոյան, 22-ին առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 21-22-ն առանձին լեռնային շրջաններում կտեղա թաց ձյուն։ Հոկտեմբերի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, 20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը և 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով:Երևան քաղաքում՝Հոկտեմբերի 20-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտե
Տեսնել ավելին
Վաղը ժամը 9:00-11:00-ն կսահմանափակվի Երևանի մի շար...
14:59 20/10/2022
Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կապակցությամբ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 9-ից 11-ը, արարողակարգային միջոցառումներով պայմանավորված, ըստ անհրաժեշտության, կսահմանափակվեն տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, Սարալանջի, Տերյան, Կորյունի, Ամիրյան, Պռոշյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։
Տեսնել ավելին
Հայաստանում հոկտեմբերի 24-ից մինչև 2023-ի հունվարի...
13:33 20/10/2022
Հայաստանում 2022 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև 2023 թվականի հունվարի 31-ը ներառյալ կհայտարարվի ձմեռային զորակոչ. որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում:Զորակոչ կհայտարարվի Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների համար, որոնց 18 տարին լրանում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:2022 թվականի
Տեսնել ավելին
Նույնականացվել է թշնամու սեպտեմբերյան ագրեսիայից զ...
13:30 20/10/2022
Նույնականացվել է Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով զոհված զինծառայողների 201 մարմին։ Այս մասին հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։Նա հավաստիացրել է, որ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով զոհվածների չնույնականացված մարմիններ չեն մնացել։Նախարարը տեղեկացրել է, որ կան 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների նույնականացված մարմնի մասեր, որոնք դեռ հողին չեն հանձնվել։ Պաշտոնյան չի կարողացել կոնկրետ թիվ նշել։Ավանեսյանը ն
Տեսնել ավելին
Ադրբեջանն այս գիշեր մեծացրել է հրադադարի խախտման տ...
11:37 20/10/2022
Ադրբեջանն այս գիշեր մեծացրել է հրադադարի խախտման տրամաչափը հայկական զինված ուժերի նկատմամբ՝ օգտագործելով նաև ականանետեր։ Այդ մասին թվիթերյան միկրոբլոգում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։«Դա նշանակում է, որ Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի։ Անպատժելիությունը միշտ նոր հանցագործություններ է ծնում», - գրել է նա։
Տեսնել ավելին
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կալանավորվեց...
17:05 19/10/2022
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կալանավորվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, բավարարեց նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։Նշենք, որ Էրիկ Ալեքսանյանն ու Աուսյակ Ալեքսանյանն անցնում են նույն գործով։ Այսօր դատարանը Արուսյակ Ալեքսանյանին ևս կալանավորելու որոշում էր կայացրել։
Տեսնել ավելին
2 ժամով տրանսպորտի երթևեկության համար փակ կլինի Ար...
17:01 19/10/2022
Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կապակցությամբ հոկտեմբերի 20-ին, ժամը 18-ից 20-ը, տրանսպորտային միջոցների երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկից մինչև Գրիգոր Լուսավորչի փողոց տանող հատվածը։Ոստիկանությունից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում, ըստ անհրաժեշտության, կարգելվի երթևեկությունը նաև Պռոշյան, Պարոնյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։
Տեսնել ավելին
Նոր տեխնոլոգիաներ սահմանապահ Կոթիում. արևային կայա...
10:32 19/10/2022
Շուրջ 38 կմ երկարությամբ սահմանագիծ, հակառակորդի տեսադաշտում որպես կենդանի վահան ապրող, բայց հավատարիմ գործընկերների աջակցությամբ՝ ենթակառուցվածքներ զարգացնող գյուղ է Կոթին: Տավուշի մարզի սահմանապահ Կոթիում տեխնոլոգիական արդի լուծումներով հերթական ծրագիրն է մեկնարկել: Մինչև տարեվերջ գյուղում կավելանա LED լուսարձակներով լուսավորված փողոցների թիվը:Մարզերում նոր տեխնոլոգիաների ներդրումը խթանող գործընկերները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), արդեն չոր
Տեսնել ավելին
«Google Maps»-ից և «Google Earth»-ից հեռացվել են Ս...
10:17 19/10/2022
«Google Maps» և «Google Earth» հավելվածներից հեռացվել են ՀՀ Սյունիքի մարզի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները։ Այս մասին տեղեկանում ենք «Թաթոյան» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից․« «Google» ընկերության հետ աշխատանքի արդյունքում «Թաթոյան» հիմնադրամին և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի համատեղ ուժերով հաջողվել է «Google Maps» և «Google Earth» հավելվածներից հեռացնել ՀՀ Սյունիքի մարզի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները։Ինչպես նշվել էր սեպտեմբ
Տեսնել ավելին
ԵԽԽՎ պատգամավորները պահանջել են Ադրբեջանից անհապաղ...
09:43 19/10/2022
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 47 պատգամավորներ հանդես են եկել գրավոր հայտարարությամբ, որով դատապարտում են ադրբեջանական ագրեսիան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ, Ադրբեջանին կոչ անում անհապաղ դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։47 պատգամավորի ստորագրած հայտարարությունում ընդգծվում է, որ Ադրբեջանը 2022 թվականի սեպտեմբերին լայնածավալ ռազմական ագրեսիա է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։«Ռազմական ագրեսիայի
Տեսնել ավելին
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկ...
09:42 19/10/2022
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:ՀՀ ՊՆ-ից հայտնում են, այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
Տեսնել ավելին