
Սեմյոն Պեգովի ոտքն անդամահատել են...
12:12 07/11/2022
Ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի ոտքն անդամահատել են։ Այս մասին հայտնել է Պեգովը։«Նրանք իսկապես կտրեցին իմ ոտքը, բայց ՌԴ ԳԱ Սիբիրի մասնաճյուղի ցիտոլոգիայի և գենետիկայի ինստիտուտի աշխատակիցներն այն աճեցնում են իմ ցողունային բջիջներից և խոստանում են աճեցնել մեկ ամսվա ընթացքում։ Թերևս դա տեղի կունենա ավելի արագ, սա առաջին նման փորձն է», - գրել է Պեգովը։
Տեսնել ավելին

Դատախազությունը պահանջում է Սուքիասյաններին զրկել ...
07:49 07/11/2022
Գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկում է Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը, գրում է hetq.am-ը։Դատախազությունը վարչական դատարանից պահանջում է զրկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանին և իր ընտանիքի անդամներին պատկանող ընկերությանը՝ «Սիլ պլազայի» նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից։ Վարչական դատարանն արգելանք է դրել «Սիլ պլազայի» վրա։Վարչական դատավարությունից բացի Գլխավոր դատ
Տեսնել ավելին

Կառավարական առանձնատան մոտ տղամարդն ինքնահրկիզվել ...
07:39 07/11/2022
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21․20-ի սահմաններում միջին տարիքի տղամարդը Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ կառավարական առանձնատան մոտ, ինքնահրկիզման փորձ է կատարել։ Այդ մասին տեղեկացնում է shamshyan-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, տղամարդն իր վրա դիզվառելիք է լցրել ու իրեն այրել։ Մոտակայքում գտնվող քաղաքացիները, Երևանի գնդի պարեկներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները նրան տեղում առաջին բուժօգնություն են
Տեսնել ավելին

Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի զինատեսակներ...
07:30 07/11/2022
Նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:Ինչպես հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, հայկական կողմը կորուստներ չունի:Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Տեսնել ավելին

Կարմիր գյուղում ականի պայթյունից քաղաքացի վիրավորո...
08:07 06/11/2022
Նոյեմբերի 5-ին ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած ականի պայթյունի և քաղաքացիական անձի վիրավորվելու մասին։Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ դեպքի վայր մեկնած փրկարարական ու շտապ բժշկական օգնության հերթապահ օպերատիվ խմբերը տուժած քաղաքացուն տեղափոխել են հանրապետական բժշկական կենտրոն։ Ժամը 16:30-ին, ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանությանը հաղորդել են, որ ձա
Տեսնել ավելին

Երևան-Իջևան ավտոճանապարհին այրվել է մոտ 40 հա խոտա...
05:39 06/11/2022
Նոյեմբերի 5-ին, ժամը 13։45-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի թունելի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։21-ին, մարվել՝ 17։50-ին։ Երևան-Իջևան ավտոճանապարհի 75-րդ կմ-ին այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ։
Տեսնել ավելին

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճան...
05:37 06/11/2022
Հանրապետության տարածքում` նոյեմբերի 5-ի ցերեկը և 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 6-8-ն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Ինչպես հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ն էապես չի փոխվի, 7-8-ի ցերեկը՝ կնվազի 4-6 աստիճանով։Երևան քաղաքում՝ նոյեմբերի 5-ի ցերեկը և 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Տեսնել ավելին

Ադրբեջանի էթնիկ զտման և ցեղասպանական քաղաքականությ...
05:36 06/11/2022
Այսօր Արցախի Խրամորթ գյուղի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ արձակված թիրախային կրակոցներն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող էթնիկ ատելության և ցեղասպանական քաղաքականության հերթական ապացույցն են, հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկությունների համաձայն՝ դեպքն արձանագրվել է նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:30 սահմաններում, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի վարչակա
Տեսնել ավելին

Կամո Ունանյանը՝ 12-րդ WUKF Եվրոպայի առաջնության հա...
15:46 05/11/2022
Սպորտային կարատեի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը դարձել է 12-րդ WUKF Եվրոպայի առաջնության հաղթող՝ մինչեւ 75 կգ քաշային կարգում, տեղեկացնում են Հայաստանի կարատեի միության լրատվական ծառայությունից։Առաջնությունը տեղի է ունեցել Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում, եւ Կամո Ունանյանը Հայաստանի պատմության մեջ առաջին մեդալակիրն է WUKF Եվրոպայի առաջնությունում:Ունանյանը հաղթել է Սլովակիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ներկայացնող մարզիկներին, իսկ եզրափակչում՝ Իտալ
Տեսնել ավելին

Ադրբեջանցիները կրակել են տրակտորիստի ուղղությամբ. ...
15:22 05/11/2022
Արցախի հանրապետության ՆԳՆ-ն հայտնում է, որ նոյեմբերի 5-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Մարտիրոսյանը (ծնված 1969 թ.) «Բելառուս» մակնիշի տրակտորով Խրամորթ գյուղի վարչական տարածքում Մ.Առաքելյանին պատկանող «100 հեկտար» կոչվող տարածքում աշխատանք կատարելիս է եղել, երբ հարակից ադրբեջանական մարտական դիրքից նրանց ուղղությամբ հրաձգային զինատեսակներից կրակ են բացել։Արձակված կրակոցներից ջարդվել է տրակտորի դիմապակի
Տեսնել ավելին

Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամ...
06:28 05/11/2022
Նոյեմբերի 4-ին՝ Ժամը 19:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:
Տեսնել ավելին

Երևանում համերգով հանդես կգա աշխահահռչակ սոպրանո Հ...
06:25 05/11/2022
«Երևանյան հեռանկարներ» 23-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Երևանում համերգով հանդես կգա աշխահահռչակ սոպրանո Հիբլա Գերզմավան։«Երեւանյան հեռանկարներ միջազգային երաժշտական 23-րդ փառատոնը ներկայացնում է աշնանային հաջորդ աննախադեպ մշակութային իրադարձությունը Երեւանում: Առաջին անգամ Հայաստանում հանդես կգա աշխարհահռչակ սոպրանո Հիբլա Գերզմավան: Հիշարժան համերգը տեղի կունենա նոյեմբերի 12-ին ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում:
Տեսնել ավելին

Իրենց շահը հայրենիքից բարձր դասող հասարակությունն...
20:09 04/11/2022
Հայրենիքը սիրում են անկախ ամեն ինչից։ Հայրենասիրությունը մարդկային լավագույն արժեքներից մեկն է, իսկ մեզ նման փոքր ազգերի համար` պարտադիր պայման, քանզի մենք, բոլոր այլ ազգերի համեմատ, ավելի հայրենասեր, ավելի հայրենապաշտ պետք է լինենք։ Չկա հայրենասիրություն, ուրեմն չկա նաեւ հայրենիք, որովհետեւ իրենց շահը հայրենիքից բարձր դասող հասարակությունները դատապարտված են անհայրենիք լինելու։ Բայց հայրենիք ունենալը նաեւ պատասխանատվություն է եւ յուրաքանչյուր հայ պետք է կրի այդ պատասխանատվ
Տեսնել ավելին

Հեռուստացույցի մեջ՝ բջջային հեռախոսներ, բաղնիքի հե...
17:09 04/11/2022
Արդարադատության նախարարությունը ներկայացնում է հոկտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետու զեկույցը:Այսպիսով` «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն զննության են ենթարկել կալանավորված անձի անվամբ քաղաքացու կողմից բերված հեռուստացույցը, որի մեջ հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս և բջջային հեռախոսի մեկ էլեկտրամեկուսիչ հարթաթիթեղ (плата)։«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժն
Տեսնել ավելին

Քրիստինե Վարդանյանը Վահագն Խաչատուրյանին կարմիր փո...
13:36 04/11/2022
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է.«Այսօր Ասպրամ Կրպեյանի հետ իրազեկման ակցիա էինք իրականացնում Երևանում` որպես վտանգի խորհրդանիշ այս կարմիր փուչիկները թողնելով տարբեր վայրերում՝ ասելով, որ վտանգը բոլորիս շատ մոտ է և բոլորին հրավիրելով վաղը` նոյեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Ֆրանսիայի հրապարակում կայանալիք հանրահավաքին:Այս կարմիր փուչիկները խորհրդանշում էին թշնամական բայրաքթարներն ու այլ զինատեսակները, որոնք ինչպես պայթել են Ստեփանակերտում, Ջերմուկում, այնպես էլ կարող ե
Տեսնել ավելին
