Իրենց շահը հայրենիքից բարձր դասող հասարակությունները դատապարտված են անհայրենիք լինելու

Հայրենիքը սիրում են անկախ ամեն ինչից։ 

Հայրենասիրությունը մարդկային լավագույն արժեքներից մեկն է, իսկ մեզ նման փոքր ազգերի համար` պարտադիր պայման, քանզի մենք, բոլոր այլ ազգերի համեմատ, ավելի հայրենասեր, ավելի հայրենապաշտ պետք է լինենք։ Չկա հայրենասիրություն, ուրեմն չկա նաեւ հայրենիք, որովհետեւ  իրենց շահը հայրենիքից  բարձր դասող հասարակությունները դատապարտված են անհայրենիք լինելու։ Բայց հայրենիք ունենալը նաեւ պատասխանատվություն է եւ  յուրաքանչյուր հայ պետք է կրի այդ պատասխանատվության իր բաժինը անկախ ամեն ինչից։ Եթե մեզանից յուրաքանչյուրը մտածի եւ ապրի այդպես, մեզ ոչ ոք հաղթել չի կարող։