Երևանում համերգով հանդես կգա աշխահահռչակ սոպրանո Հիբլա Գերզմավան

«Երևանյան հեռանկարներ» 23-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Երևանում համերգով հանդես կգա աշխահահռչակ սոպրանո Հիբլա Գերզմավան։

«Երեւանյան հեռանկարներ միջազգային երաժշտական 23-րդ փառատոնը ներկայացնում է աշնանային հաջորդ աննախադեպ մշակութային  իրադարձությունը Երեւանում: Առաջին անգամ Հայաստանում հանդես կգա աշխարհահռչակ սոպրանո Հիբլա Գերզմավան: Հիշարժան համերգը տեղի կունենա նոյեմբերի 12-ին ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում: