ՀՀ առաջին տիկին՝ Աննա Հակոբյանի անզուգական նոր ֆոտ...
18:28 05/02/2022
ՀՀ առաջին տիկին՝ Աննա Հակոբյանի անզուգական նոր ֆոտոշարքը
Տեսնել ավելին
Երևան-Սևան ճանապարհին 20-ից ավելի ավտոմեքենաներ են...
09:28 05/02/2022
Վարորդներն ասել են, որ ճանապարհին ո՛չ աղ է լցված, ո՛չ ավազ։Այսօր Երևան-Սևան ավտոճանապարհի 15-16 կմ հատվածում 20-ից ավելի ավտոմեքենաներ են բախվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ըԸստ հաղորդագրության` պատահարները գրանցվել են ժամը 08։30-10։00-ն ընկած ժամանակահատվածում։ Ավտոմեքենաներից մի քանիսը բախվել են արգելապատնեշներին, 2-ը գլխիվայր շրջվել են, մի քանիսը` կողաշրջվել։Կայքը նշում է, որ պատճառը մերկասառույցն է։ Վարորդներն ասել են, որ ամբողջ ճանապարհին ո՛չ աղ է լցված, ո՛չ ավազ։
Տեսնել ավելին
Հայաստանում հեպատիտ C-ով վարակված բոլոր պացիենտներ...
12:45 03/02/2022
Ըստ Հայաստանի ռազմավարության ծրագրի` պետք է 2030 թվականին հասնել հեպատիտ C հիվանդության կտրուկ նվազեցման՝ էլիմինացիայի։ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը, ազգային ծրագրով, անվճար դեղորայք է տրամադրում հեպատիտ C-ով վարավկաված պացիենտներին: Տեղեկությունը լրագրողներին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու, «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» տնօրենի տեղակալ Նարինե Սարգսյանցը։ Նրա խոսքով՝ աստիճանաբար ծրագրի շրջանակում
Տեսնել ավելին
ՀՀ-ում այլևս անհարկի դիահերձումներ չեն իրականացվի․...
10:10 02/02/2022
Ըստ նոր փոփոխությունների՝ այն կազմակերպությունները, որոնք կից չեն բժշկական հաստատություններին, բայց դիահերձում են իրականացնում, ունեն 6 ամիս որևէ բժշկական հաստատությանը կցվելու համար, հակառակ դեպքում նրանց լիցենզիան կկասեցվի։ Հայաստանում այլևս անհարկի դիահերձումներ չեն իրականացվի։ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր հավանության արժանացավ օրենքի փոփոխության նախագիծը։Նշենք, որ դիահերձումների թիվը ՀՀ-ում կտրուկ աճել է` 36 տոկոսից հասնելով 90 տոկոսի, այն դեպքում երբ եվ
Տեսնել ավելին
«Օմիկրոնը» չի կարելի համարել կորոնավիրուսի վերջին ...
11:49 30/01/2022
Բժշկի խոսքով՝ առայժմ դեռ շարունակվում է պայքարը համավարակի հետևանքների դեմ։Սխալ է այն տեսակետը, թե «Օմիկրոնը» պետք է համարել կորոնավիրուսի համավարակի վերջին փուլ։ Նման կարծիք է հայտնել Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։«Ես չեմ պնդում, որ սա վերջնական փուլն է։ Նման պնդումը սխալ կլիներ այն պարզ պատճառով, որ մենք հիմա խոսում ենք ձեզ հետ, և հենց այս պահին առաջանում են COVID-19-ի նոր մանրէահիմքե
Տեսնել ավելին
Վանաձորում բախվել են Mercedes-ն ու Opel-ը, կա 1 զո...
12:52 29/01/2022
Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Բազումի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում այսօր` հունվարի 29-ին, ժամը 12։40-ի սահմաններում, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Կա 1 զոհ, 1 տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։«Բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ 46-ամյա Արտակ Սարգսյանի վարած Mercedes մակնիշի և 75-ամյա Հարություն Մաշարաջյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու Mercedes-ի ուղևոր՝ Վանաձորի
Տեսնել ավելին
«Հայփոստը» մտադիր է վերանայել նամակների և ծանրոցնե...
12:46 29/01/2022
Սակագների վերանայման հայցով «Հայփոստը» դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ «Հայփոստ» ընկերությունը մտադիր է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագները վերանայել։Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասացին ընկերության մամուլի ծառայությունից` նշելով, որ հունվարի 13-ին հայտ են ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ՀԾԿՀ կայքից տեղեկանում ենք, որ գնային փոփոխություններ են լինելու նամակագրական թղթակցության և մինչև 20 կգ ծանրոցների առաքման
Տեսնել ավելին
Մի քանի ժամ շարունակ լույս չի լինի Երևանի և 5 մարզ...
10:18 27/01/2022
Հանրապետության տարածքում հոսանքազրկումներն արվում են պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևան քաղաքում՝10:00-16:00 Նոր Նորքի 2-րդ զանգված ՝ Թոթովենցի փ. 1, 3, Գայի պող. 11, 13 բնակելի շենքերը և հարակից ոչ բնակիչ բաժանորդները, Ավան՝ Սայաթ Նովա թաղ. 1/5, Աճառյան փ.
Տեսնել ավելին
Ինչո՞ւ էր Գյումրիում գազի հոտ տարածվել․ «Գազպրոմը»...
12:36 21/01/2022
Կատարվածը վտագ չի ներկայացնում ոչ մարդկանց առողջության, ոչ էլ շրջակա միջավայրի համար։Եղել է ոչ թե բնական գազի արտահոսք, այլ զուտ գազի հոտի տարածում։ «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ պարզաբանելով, թե ինչու էր երեկ երեկոյան Գյումրիում գազի հոտ տարածվել։Ըստ պարզաբանման՝ գազաբաշխիչ կայաններում կատարվում է ՀՀ տարածք ներմուծվող բնական գազի հոտատվություն (օդորիզացիա)՝ համաձայն նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջների։Հունվարի 20-ին՝ ժամը 20-ի սահման
Տեսնել ավելին
Ռուսագիտության զարգացումը մեծապես կարևորվում է ԵՊՀ...
12:44 20/01/2022
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հյուրընկալել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Սերգեյ Կոպիրկինին և նրա հետ քննարկել երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները:ԵՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի հետ հանդիպմանը ներկա էին ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը և Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը:Հ. Հովհաննիսյանը, ողջունելով դեսպանին, նշեց, որ ԵՊՀ-ն սերտորեն համագործակցում է Ռուսաստանի տարբեր
Տեսնել ավելին
2021թ–ին Հայաստանում աշխատատեղերի ռեկորդային ցուցա...
12:02 19/01/2022
ՊԵԿ նախագահը ստացված արդյունքւ համարում է թե՛ տնտեսվարողների բարեխղճության ու թե՛ կառավարության աշխատանքի արդյունքը։2021թ–ի տարեվերջի տվյալներով` Հայաստանում գրանցված աշխատատեղերի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։«Մեզ մոտ ռեկորդային ցուցանիշ կա աշխատատեղերի։ Մենք մոտ ենք 654 000 գրանցված աշխատողի ցուցանիշին, որը երբեք ՀՀ–ում չի եղել»,– ասաց ՊԵԿ նախագահը։Բադասյանի համոզմամբ` այս թիվը թե՛ տնտեսվարողներ
Տեսնել ավելին
Առաջիկայում տրամադրելու ենք 200-ից ավելի նոր բնակա...
12:44 18/01/2022
Արտակ Բեգլարյանը նշել է, որ պլանավորում են մի քանի տարվա ընթացքում Արցախի Հանրապետությունում բնակարանային խնդիրն ամբողջությամբ լուծել։ Առաջիկա շաբաթներին ավելի քան 200 արցախցիներ նոր բնակարաններ կստանան։ Տեղեկությունը 2021–ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։Ներկայում, ըստ Բեգլարյանի, Արցախի Հանրապետությունում հաստատված է 15-16 հազար տեղահանված։ Նրանց մեծ մասը բնակվում են ժամանակավոր կացարաններում, վարձով կամ պետության կողմից ապահովված հյուրատներում, հյուրանոցն
Տեսնել ավելին
ՌԴ քաղաքացիություն 2021 թվականին հիմնականում ստացե...
09:55 15/01/2022
ՀՀ քաղաքացիներն առաջատարների շարքում են նախորդ տարի Ռուսաստանի քաղաքացիություն ստացած անձանց շրջանակում։Նախորդ տարի ամենաշատը ՌԴ քաղաքացիություն են ձեռք բերել Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի և Հայաստանի քաղաքացիները։ Տեղեկությունը ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնից։«2021 թվականի 11 ամսվա ընթացքում ՌԴ քաղաքացիություն է ստացել ավելի քան 667 000 օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ, իսկ 2020 թվականի նույն ժամանակահատվածում՝ 563 000 մարդ էր ՌԴ քաղաքացիությ
Տեսնել ավելին
Ճապոնիայում «Օմիկրոնով» վարակված անձի մահվան առաջի...
09:52 15/01/2022
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը հայտնաբերվել է Ճապոնիայի բոլոր 47 պրեֆեկտուրաներում:Ճապոնիայում գրանցվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակված անձի մահվան առաջին դեպքը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով «Կիոդո» գործակալությունը։Նշվում է, որ մահացածը տարիքով մեծ է եղել, և փորձաքննությունը ցույց է տվել, որ նա հենց «Օմիկրոնով» է վարակված եղել։Նախօրեին Ճապոնիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների աննախադեպ աճ` նախորդ տարվա սեպտեմբերի 1-ից սկսած. հունվարի 14-ին Ճապոնիայ
Տեսնել ավելին
Արցախում բարձրացվել են մի շարք սոցիալական խմբերին ...
17:05 12/01/2022
Սպայական անձնակազմի և պայմանագրային զինծառայողների կենսաթոշակներին ավելացվում է նաև ամսական 25 000 դրամ հավելավճար։ Արցախումհունվարի 1-ից բարձրացվել են մի շարք սոցիալական խմբերին տրամադրվող սոցվճարների չափերը: Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` հավելելով, որ հաստատել է Արցախի կառավարության որոշումը։Մասնավորապես, հիմնական կենսաթոշակի չափը 18 000 դրամից դարձել է 21 500 դրամ, իսկ նվազագույն կենսաթոշակի չափը՝ 26 500 դրամի փոխարեն՝ 34 300
Տեսնել ավելին