
«120 հազար հայերի «խեղդելու» գործողություն». Le Fi...
08:39 07/01/2023
Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը:Նա, մասնավորապես, նշել է. «Սոցցանցերում տարածվել են Լաչինի միջանցքը 25 օր փակող ադրբեջանցիների լուսանկարները, որտեղ նրանք իրենց իրական լույսի ներքո են: Ակնհայտ է, որ նրանք զինվորներն են, որոնք հապճեպ որպես բնապահպանական ակտիվիստներ են քողարկվել»:Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաք
Տեսնել ավելին

ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում․ Լարսը փակ է բե...
08:30 07/01/2023
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։Հրազդան, Չարենցավան և Ծաղկաձոր քաղաքներում, Ապարանի տարածաշրջանում, Ջերմուկ քաղաքում, Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածում տեղում է ձյուն։Լարսի մասինՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն
Տեսնել ավելին

Ադրբեջանցիները մարտական դիրքից կրակահերթ են արձակե...
13:50 06/01/2023
Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունից։«Հունվարի 6-ին, ժամը 13:35-ին, Մարտունու շրջանի Հացի գյուղի բնակիչ Ի. Աբրահամյանը ոստիկանություն է դիմել, որ ժամը 13:00-ի սահմաններում Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում իր կողմից շահագործվող «Բելառուս 82-1» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զենքից կրակահերթ է արձակ
Տեսնել ավելին

Մեր սուրբ եկեղեցին՝ աշխարհասփյուռ իր թեմերով, Արցա...
12:32 06/01/2023
Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Սուրբ Ծննդյան հայրապետական պատարագ էր մատուցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը։«Հրաշափառ Սուրբ Ծնունդն առանձնակի քաջալերությամբ է համակում քրիստոսասեր մեր ժողովրդին, որ վերջին տարիներին ենթարկվեց նոր փորձությունների։ Արցախյան պատերազմի և ամիսներ առաջ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների արհավիրքներում մենք վերստին կրեցինք ծանր կորուստների ցավն ու տառապանքը։ Մեր
Տեսնել ավելին

Երևանի Արշակունյաց պողոտայի բնակարաններից մեկում հ...
08:52 06/01/2023
Հունվարի 6-ին, ժամը 06:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 54/1 շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։32-ին, մարվել՝ 07:46-ին։Փրկարարները տարահանել են 10 բնակչի։ Այրվել է հյուրասենյակը (20 քմ)՝ գույքով, ջերմահարվել՝ խոհանոցի գույքը (50 քմ)․ տուժածներ չկան։
Տեսնել ավելին

Պուտինը կարգադրել է Սուրբ Ծնունդի առիթով Ուկրաինայ...
16:57 05/01/2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է Ուկրաինայում հրադադար սահմանել հունվարի 6-ի ժամը 12.00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24.00-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կարգադրությունը հրապարակված է Կրեմլի պաշտոնական կայքում:«Հաշվի առնելով Սրբազան Կիրիլ Պատրիարքի դիմումը՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարին հանձնարարում եմ 2023 թվականի հունվարի 6-ի ժամը 12.00-ից մինչև 2023 թվականի հունվարի 7-ի ժամը 24.00-ն Ուկրաինայում կողմերի մարտական շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանել։
Տեսնել ավելին

Ալիևի ստեղծած հասարակությունը գրեթե ամբողջությամբ ...
15:04 05/01/2023
«Ցանկանու՞մ եք պատկերացում կազմել Ադրբեջանում հայատյացության մասշտաբների մասին, կարդացե՛ք իմ ցանկացած գրառման տակ արված մեկնաբանությունները։ Բռնապետ Ալիևի ստեղծած հասարակությունը գրեթե ամբողջությամբ թունավորված է այլատյացությամբ»,- գրել է ՄԻՊ-ը:
Տեսնել ավելին

Մարմարիկի ջրամբարի մոտակա սարում բռնկված հրդեհը մա...
12:37 05/01/2023
Հունվարի 5-ին, ժամը 09։41-ին Արտավազ գյուղում՝ Մարմարիկի ջրամբարի մոտակա սարում, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։Հրդեհը մարվել է ժամը 13:42-ին: Այրվել է մոտ 12 հա բուսածածկույթ, որից 2500 քմ-ն՝ անտառածածկ տարածքում:«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից տեղում սահմանվել է հերթապահություն։Հիշեցնենք, որ հունվարի 4-ին, ժամը 14։16-ին Կոտայքի մարզա
Տեսնել ավելին

Հունվարի 7-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-ի գիշերն առանձի...
11:34 05/01/2023
Երևանում այսօր ցերեկը, հունվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում այսօր ցերեկը, հունվարի 6-ին, 7-ի ցերեկը, 8-ի գիշերը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Հունվարի 7-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ արևտյան` 2-3 մ/վ, հունվարի 6-ին, 7-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ արագությամբ:Օդի ջերմաստիճանը հունվարի 7-10-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Արցախում այսօր և վա
Տեսնել ավելին

Կոչ ենք անում Մինսկի խմբի համանախագահող երկրներին ...
10:41 05/01/2023
ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին․«Դիմում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Այսօր 25 -րդ օրն է, ինչ շարունակվում է փակ մնալ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը:Արցախյան հիմնախնդիրը միակ հակամարտությունն էր, որի մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկիրները գրեթե նույն տեսակետն ո
Տեսնել ավելին

Օդային միջանցք բացելը միակ որոշումն է, որ կարող է ...
08:51 05/01/2023
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:«Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է ընդունել միջին չափերի ինքնաթիռներ: Ուղղակի սա ավելի շատ քաղաքական հարց է: Ճնշումը միջազգային կազմակերպություններից, Եվրոպայի երկրներից եւ ԱՄՆ-ից շատ կարեւոր կլինի: Այս իրավիճակում միակ լուծումը, որը թույլ կտա ձմռան ամիսներին նորմալ պայմաններում ապրել, դա օդային կամուրջ բացելու հնարավորությունն է»,-ընդգծեց նա:Հիշեցնենք, որ 25 օր է, ինչ Արցախը շրջափակման մեջ է: Ադրբեջանը դեկտեմբերի
Տեսնել ավելին

Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում օրեցօր ահա...
14:50 04/01/2023
ՀՀ ԱԳ նախարարությունը միջազգային գործընկերների և ողջ առաջադեմ մարդկության ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ ավելի քան երեք շաբաթ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղը՝ կոպտորեն խախտելով Լաչինի միջանցքի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը և արգելափակելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ողջ աշխարհին կապող կյանքի ճանապարհը։ Արդեն 23-րդ օրն է, ինչ Ադրբեջանն ամբողջ աշխարհի աչքի առջև բռնի տեղահանության է դրդում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը՝ շարունակելո
Տեսնել ավելին

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը կ...
13:27 04/01/2023
Երևանը 2023 թվականի ապրիլին կընդունի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:«Ապրիլին Երևանում կկայանա երիտասարդների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան մրցաշարն անցկացնելու հայտը շահել է Խորվաթիայի և Մակեդոնիայի ֆեդերացիաների հետ պայքարում։ Հիշեցնենք, որ 2022-ին Երևանն ընդունել էր մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որը միջազգային մասնագետների կողմից որակվեց լավագույնը մարզաձևի պատմության մեջ։EUBC-ին հայտնել է նաև 2023
Տեսնել ավելին

Եվս 2 հիվանդ է տեղափոխվել ՀՀ տարբեր բժշկական կենտր...
11:23 04/01/2023
Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։«Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնից» 2 հիվանդներ՝ «Ուղեղիկի աջ կիսագնդի ծավալային գոյացություն, գլխուղեղի այտուց, օգլուզիոն հիդրոցեֆալիա» և «Աչքի անոթային թաղանթի չարորակ գոյացություն՝ մելանոմա» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին մեր բժիշկների հսկողության տակ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ երկու հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագ
Տեսնել ավելին

«Պետք է օգնենք Արցախի ժողովրդին». Լոս Անջելեսի քաղ...
09:05 04/01/2023
Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասը կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը:«Ես կանգնած եմ Լոս Անջելեսի հայկական համայնքի կողքին՝ կոչ անելով դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը: Մենք պետք ցույց տանք մեր նվիրվածությունն ազատությանը՝ օգնելով Արցախի ժողովրդին: Սա ճգնաժամ է, և անգործության դեպքում այդ ճգնաժամն ավելի է սրվելու: Կյանքեր են վտանգված»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Բասը:
Տեսնել ավելին
