«120 հազար հայերի «խեղդելու» գործողություն». Le Figaro-ի փոխտնօրենը՝ Արցախի շրջափակման մասին
Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սոցցանցերում տարածվել են Լաչինի միջանցքը 25 օր փակող ադրբեջանցիների լուսանկարները, որտեղ նրանք իրենց իրական լույսի ներքո են: Ակնհայտ է, որ նրանք զինվորներն են, որոնք հապճեպ որպես բնապահպանական ակտիվիստներ են քողարկվել»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: