Հրդեհից մահացած 15 զինվորների դիերի նույնականացման...
09:02   23/01/2023
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի ժամանակավոր կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացը հունվարի 22–ին ավարտվել է, զինվորների դիերը փոխանցվել են ծնողներին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։«Քննչական գործողությունները շարունակվում են։ Համակողմանիորն հարցաքննվել են շուրջ 2 տասնյակ մարդ։ Այս պահին որևէ մեկը կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճ Տեսնել ավելին
ԿԽՄԿ-ն Արցախից Հայաստան է տեղափոխել ևս չորս հիվանդ...
08:11   23/01/2023
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխել ևս չորս հիվանդի, այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ-ում պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Այսպիսով, Հայաստանի հիվանդանոցներ է տեղափոխվել ընդհանուր առմամբ 46 հիվանդ: Տեսնել ավելին
Կատարվել է հոգեհանգստյան կարգ հրդեհից զոհված զինծա...
17:33   22/01/2023
Մայր Աթոռը հայտնում է, որ հունվարի 22-ին՝ հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվեց հոգեհանգստյան կարգ։Մայր Աթոռի միաբանությունն ու ներկա հավատացյալներն աղոթք բարձրացրեցին առ Աստված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար։ Տեսնել ավելին
Ողբերգական հրդեհից զոհված զինծառայող Արամ Մանուկյա...
10:17   22/01/2023
Գեղարքունիքի մարզում հունվարի 19-ին ողբերգական հրդեհից զոհված զինծառայող Արամ Մանուկյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա այսօր 17:00-ին, Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցում:Հուղարկավորությունը տեղի կունենա նույն եկեղեցուց՝ հունվարի 23-ին, ժամը` 13:00-ին, դեպի Վանաձորի զինվորական պանթեոն:Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի Տեսնել ավելին
Սպիտակ տան դիմաց հայերը ակցիա են կազմակերպել ի պաշ...
07:48   22/01/2023
Ապիտակ տան դիմաց մի խումբ հայեր ցույց անցկացրեցին ի աջակցություն Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի։Նրանք նախագահ Բայդենից պահանջում էին պատժամիջոցներ կիրառել ցեղասպան Ադրբեջանի դեմ և միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքը շուտափույթ բացելու համար, փոխանցում  է  infoport-ը: Տեսնել ավելին
Շրջափակման պայմաններում Արցախում չի գործում 117 դպ...
15:26   21/01/2023
Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման և էներգամատակարարման խափանման պատճառով Արցախի Հանրապետությունում հունվարի 19-ից ժամանակավորապես դադարեցվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների նախադպրոցական խմբերի, 1-12-րդ դասարանների և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։ Ընդհանուր առմամբ դադարեցվել է 117 դպրոցների աշխատանքը։ Դրա հետևանքով գրեթե 20 000 երեխա զրկվել է կրթություն ստանալու հնարավորությունից: Տեսնել ավելին
Հոգեհանգստյան կարգ՝ հրդեհից զոհված զինծառայողների ...
14:16   21/01/2023
Կկատարվի հոգեհանգստյան կարգ հրդեհից զոհված զինծառայողների համար։Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հունվարի 22-ին, հավարտ Սուրբ Պատարագի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար։Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությո Տեսնել ավելին
Սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների ...
13:43   21/01/2023
Արցախի  բնակարանային հարցերի կոմիտեից տեղեկացնում են, որ սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման գործընթացը սպասարկման կետերում շարունակվում է: Ինչպես հայտնում են ահ բնակարանային հարցերի կոմիտեից, տամադրումն իրականացվում է բոլոր սպասարկման կետերում ու շարունակվելու է մինչև չորեքշաբթի օրը ներառյալ (այդ թվում նաև ոչ աշխատանքային՝ շաբաթ և կիրակի օրերին):«Հիշեցնում ենք, որ սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման սպասարկման կետերը, պայմանավորված էլե Տեսնել ավելին
Ստեփանակերտի խանութներում հերթերը չեն պակասում․ կա...
10:59   21/01/2023
Ստեփանակերտի խանութներում հերթերը չեն պակասում: Պարզապես հունվարի 20-ից 5 անուն ապրանք գնելու համար հերթում կանգնելու հետ պարտադիր է նաեւ կտրոն ունենալը:Ներկայանում են կտրոններով, ստանում իրենց հասանելիք ապրանքն ու դրամարկղում կատարում վճարումը։Կրկնակի օգտագործումը բացառելու համար ապրանք գնած քաղաքացին կտրոնը վաճառակետում հանձնում է: Ստեղծված պայմաններում կտրոնային համակարգի անցումը դրական են գնահատում քաղաքացիները։ Համակարգը հնարավորություն է տալիս գոնե եղածը հավասարաչափ բաշխել։ Տեսնել ավելին
Արցախում հովհարային անջատումները կիրականացվեն օրակ...
18:23   20/01/2023
Ստեփանակերտ քաղաքում հունվարի 21-ից հովհարային անջատումները կիրականացվեն օրական 2 անգամ՝ յուրաքանչոյւրը 3 ժամ տևողությամբ։Այս մասին հայտնում է ԱՀ օպերատիվ շտաբը:Կձևավորվի պայմանական 3 խումբ, անջատումները կսկսվեն ժամը 8։00-ից։ Տեսնել ավելին
Արցախից Հայաստան է տեղափոխվել 4 մարդ...
16:05   20/01/2023
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակված լինելու պայմաններում ընտանիքի վերամիավորման նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 4, իսկ  Հայաստանից Արցախ՝ 1 մարդ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ադ մասին ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։«Ընտանիքի հետ վերամիավորվելու նպատակով այսօր Հայաստան է տեղափոխվել 4 մարդ, և մեկը՝ հ Տեսնել ավելին
Մասամբ բացվել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատա...
13:33   20/01/2023
Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով   գազամատակարարումը Հանրապետությունում կվերականգնվի  որոշակի սահմանափակումներով։ Այս մասին հայտնում է ԱՀ օպերատիվ շտաբը:Կենսական նշանակության ենթակառուցվածքների անխափան գործունեությունը և բնակչության նվազագույն կարիքները ապահովելու նպատակով սահմանափակ ծավալով մատակարավող գազը հասանելի կլինի Ստեփանակերտ քաղաքի բնակելի տների, շրջանային գազալցակայանների, ինչպես նաև ռազմավարակա Տեսնել ավելին
Այրվածքաբանության կենտրոն տեղափոխված 3 զինծառայողի...
11:21   20/01/2023
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով Այրվածքաբանության կենտրոն տեղափոխված 3 զինծառայողների առողջական վիճակի փոփոխության մասին խոսելը դեռ վաղ է՝ թե՛ դրական, թե՛ բացասական տեղաշարժի առումով:«Լուրերին» Այրվածքաբանության կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը հայտնել է, որ նրանք դեռևս գտնվում են կայուն ծանր վիճակում, իսկ մեկը միացվել է արհեստական շնչառության ապարատին:Կարինե Բաբայանը նշել է․ «Դա նախատեսվում էր՝ հաշվի ա Տեսնել ավելին
Այն ամենը, ինչ կատարվում է Արցախում, ավելի քան 30 ...
10:53   20/01/2023
Լաչինի միջանցքում այսօր ստեղծված իրավիճակը ուղղակիորեն կապված է ավելի քան 30 տարի առաջ Բաքվում և Սումգայիթում տեղի ունեցածի հետ, Ադրբեջանի մեթոդները կարող են ժամանակ առ ժամանակ փոխվել, բայց գերնպատակը մնում է նույնը՝ ազատվել հայերից, ուստի հայերի գլխավոր խնդիրը պետք է լինի այդ ձեռագրի քաղաքականության շարունակականության ցուցադրումը: Այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:«Այս օրերին լրանում է Բաքվի ջարդերի 33-րդ և փետրվարին՝ Սումգայիթի ջարդերի 35-րդ տարելիցը Տեսնել ավելին
Արցախում 9 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նո...
10:02   20/01/2023
Արցախի տեղեկատվական շտաբը վիճակագրական թարմացումներ է ներկայացրել բլոկադայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։9 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։Արդեն 154 երեխա ծնվել է շրջափակման մեջ:ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 460 քաղաքացի զրկվել է վիրահ Տեսնել ավելին