Մասամբ բացվել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը

Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով   գազամատակարարումը Հանրապետությունում կվերականգնվի  որոշակի սահմանափակումներով։ 


Այս մասին հայտնում է ԱՀ օպերատիվ շտաբը:

Կենսական նշանակության ենթակառուցվածքների անխափան գործունեությունը և բնակչության նվազագույն կարիքները ապահովելու նպատակով սահմանափակ ծավալով մատակարավող գազը հասանելի կլինի Ստեփանակերտ քաղաքի բնակելի տների, շրջանային գազալցակայանների, ինչպես նաև ռազմավարական նշանակության որոշ օբյեկտների համար:

Բնակչությանը հորդորում ենք  լինել ուշադիր և պահպանել գազից անվտանգ օգտվելու կանոնները։