«Ժաննա դ'Արկ». Կայացավ առաջնախաղ՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկը համալրվեց ռուս գրող Անատոլի Լևանդովսկու «Ժաննա դ'Արկ» վեպի հիման վրա բեմադրված միստիկ դրամայով։


Բեմադրությունը` Գալուստ Ներսիսյանի 

Զգեստները, նկարչական ձևավորումը` Սարգիս Մանուկյանի 

Երաժշտական ձևավորումը` Արեն Օսիպյանի 

Պլաստիկ լուծումները` Արման Սաքանյանի 


Դերերում` 

Ժաննա- Մարիամ Ղևոնդյան 

Ուրվական- Արման Կոլոսով 

Կառլ- Կորյուն Եսայան 

Յոլանդա թագուհի- Արմինե Վերմիշյան Լուի Դեկոնտի- Արման Սաքանյան

Լա Հիր- Վահե Սիմոնյան 

Կոշոն- ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Թորոսյան

Գլխավոր Վերակացու- Էդգար Բարսեղյան 

Վերակացու- Համլետ Գյուլզադյան Դրիմույ- Ժիրայր Գաբրիելյան

Ժիլ Դերե- Հովհաննես Հարությունյան 

Դյու Շատել- Վահրամ Խառատյան

 

Հարյուրամյա պատերազմում նշանակալից դեր ունի Ժաննա դ'Արկը, ով Օռլեանի գրավմամբ ազատագրում է Ֆրանսիան։ Նրա շնորհիվ թագադրվում է Կառլ VII-ը, բայց, իր ուզածին հասնելով, նա երես է թեքում Ժաննայից ու գերության հանձնում բուրգունդացիներին, ապա՝ անգլիացիներին: Դատի արդյունքում նրան մեղադրում են հերետիկոսության և կախարդության մեջ, ողջ-ողջ այրում խարույկի վրա: Հիսուն տարի անց Վատիկանի որոշմամբ Ժաննա դ'Արկը դասվում է սրբերի շարքին։ «Ժողովուրդը․ իրական ուժը ժողովրդի միասնականության մեջ է, հոգով ամուր մարդիկ կարող են փրկել երկիրը․․․ պատերազմ, որը ոչ մի լավ բանի չի բերում...»։


Առաջնախաղը կայացավ հունիսի 6-ին։ Հաջորդ ներկայացմանը սպասեք 24-ին: 

Վանաձորի դրամատիկական թատրոնի մամուլի ծառայություն