Ժամը 09։00-ի դրությամբ Երևանի փողոցներից բերման է ենթարկվել 53 քաղաքացի
Այսօր ժամը 09։00-ի դրությամբ Երևանի փողոցներից բերման է ենթարկվել 53 քաղաքացի:
Այս մասին հայտնում են Ազգային կոմիտեից։
Հաղորդվում է, որ փաստաբանները զբաղվում են քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում մեկնարկել են անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել, կաթվածահար արել որոշ հատվածների երթևեկությունը։
Մայրաքաղաքի որոշ հատվածներում ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել անհնազանդության ակցիաների մասնակիցներին։ Բերման ենթարկվածների թվում է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։