Ժամանակակից հայ երիտասարդն ազատ է իր ընտրության մեջ։ Հուսամ սա կհասկանան քոչարյանականները, և ոչ միայն նրանք


Օրերս Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում Երևանի Պետական համալսարանի ուսանողների հետ։  Հավանաբար, կազմակերպչական թիմը մեծ ակնկալիքներ ու սպասելիքներ է ունեցել այդ հանդիպման հետ կապված, ավաղ, դրանք չեն արդարացել․ դահլիճը հազիվ հազ լցվել է պատմության բաժնի ուսանողներով՝ Էդիկ Մինասյանի անխնա ջանքերի շնորհիվ։ 

Ռոբերտ Քոչարյանը և, բնականաբար, թեկնածուներից շատերը որպես թիրախային խումբ հաճախ են ընտրում երիտասարդներին՝ նրանց ներուժն ի նպաստ իրենց օգտագործելու միտմամբ։ Սակայն կա ազատատենչ սերունդ, որ կուլ չի գնում ոչ մի մանիպուլիացիոն հնարքների և ունի իր սեփական կարծիքը երկրի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ։

Ամեն գնով իշխանության հասնելը չափանիշ է դարձել արդեն երկար տարիներ։ Հենց այս բանաձևով է քանդվել և շարունակվում է քանդվել երկիրն ու պետությունը։

Ժամանակակից հայ երիտասարդն ազատ է իր ընտրության մեջ, նրա վրա հորինված ազդակների կիրառումը չի խրախուսվում։ Հուսամ սա կհասկանան քոչարյանականները, և ոչ միայն նրանք։