Զելենսկին դրական է գնահատում Թուրքիա-ՌԴ-Ուկրաինա գագաթնաժողովի գաղափարը. Էրդողան
Թուրքիան պատրաստ է ընդունել ՌԴ-ի և Ուկրաիայի հանդիպումը՝ «Մինսկի» ձևաչափով։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դրական է գնահատում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եռակողմ հանդիպման գաղափարը: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ԱՄԷ-ից վերադառնալուն պես ինքնաթիռում կայացած զրույցի ժամանակ լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից դրական պատասխան ստանալու դեպքում Անկարայում կամ Ստամբուլում Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների եռակողմ հանդիպման հավանականության մասին:
«Պարոն Զելենսկին մեր հանդիպման ժամանակ հայտարարեց, որ դրական է վերաբերվում եռակողմ հանդիպման գաղափարին», - ասել Է Էրդողանը:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է աջակցություն ցուցաբերել ՌԴ-ի և Ուկրաինայի հանդիպմանը «Մինսկի» ձևաչափով։ Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը հայտնել էր նաև, որ թուրքական կողմը մտադիր է Ստամբուլում Մինսկի համաձայնագրերի շուրջ՝ բանակցություններ կազմակերպել «նույն խաղացողների մասնակցությամբ, ինչ և նախկինում՝ Ռուսաստան, Ուկրաինա, Դոնբասի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներ»: