«Զատիկ» երեխաների աջակցման կենտրոնում տեղի ունեցավ «Սուրբ Մայր Հայրենիք Հերոս Հաղթական» միջոցառումը


Հոկտեմբերի 9-ին «Զատիկ» երեխաների աջակցման կենտրոնում տեղի ունեցավ «Սուրբ Մայր Հայրենիք Հերոս Հաղթական» խորագիրը կրող միջոցառումը։

Ներկա էին Չեխիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, հերոսածին մայրեր և այլոք։   



Միջոցառման ընթացքում կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անգելինա Արշակյանի գլխավորությամբ բացվեց բոլոր հերոսամարտերում անմահացած հերոսների հիշատակին նվիրված պուրակը։ Տիկին Արշակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր համար երազանքի պես բան էր կենտրոնի բակում ունենալ խաղաղության և ոգու հավերժության խորհրդանիշ հուշարձան։ Ինչպես նաև ունենալ «Հերոսներին նվիրված պուրակ», որտեղ ամեն մի հերոսի անունով տնկված ծառ կլինի։ Տնօրենի խոսքով՝ մեր օրերում շատ կարևոր առաքելություն է երեխաներին սովորեցնել հիշել և շնորհակալ լինել նրանց, ովքեր ընկան հանուն հայրենիքի: