Հայաստանի հանրապետությունում նախընտրական քարոզարշավի մեկնարկը տրված է, և ներքաղաքական
խմորումների, հակաբևեռ թևերի միջև հազար ու մի մեղադրանքների, հայհոյության, նույնիսկ՝
անեծքի պակաս չի զգացվում։ Ներկաները՝ նախկիններին,
նախկինները՝ ներկաներին․․․
Շուրջբոլորը գզվրտոց,
թուքումուր, անհարկի վիրավորանք և ոչ մի տեղաշարժ, ոչ մի լուծման առաջարկ։ Յուրաքանչյուրը
դեպի իրեն է ձգում ճոպանը՝ ընտրողին ու քաղաքացուն դնելով ավելի բարդ կացության մեջ։
Ելքի, փրկության հիմնավոր
բանաձև է պետք, ծրագիր, որ կմիավորի մեզ բոլորիս, որ անվտանգություն ու խաղաղություն
կհաստատի մեր տարածաշրջանում, որ չի սասանի մեր ազատությունն ու ինքնիշխանությունը։
Մենք պետք է վեր կանգնենք ցանկացած նեղանձնային խնդիրներից և կարողանանք մտածել ի շահ պետության և մեր երկրի։ Միայն այդ ճանապարհով է հնարավոր փրկել մեր մի բուռ մնացած երկիրն ու չարչարյալ ժողովրդին։
Արտյոմ Վարդանյան