Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն այսօր մինչեւ 18:00-ն պետք է ԿԸՀ ներկայացնեն գրանցման անհրաժեշտ փաստաթղթերը

Ընտրություններին  մասնակցել ցանկացող կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքներն այսօր՝ մայիսի 26-ին, մինչեւ ժամը 18:00-ն պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Մինչ այս պահը որեւէ քաղաքական ուժ անհրաժեշտ փաստաթղթերը չի ներկայացրել։


Այս մասին ասել է ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար  Հերմինե Հարությունյանը։

Կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաղթերը ներկայացնելուց հետո՝ ԿԸՀ-ը մինչեւ մայիսի 31-ը, ժամը 18:00-ն պետք է կուսակցություններին կամ կուսակցությունների դաշինքները գրանցելու գործընթացն ավարտի։