Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկները հաղթանակներով են սկսել մրցելույթները

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը:

Հաղթանակներով են մեկնարկել 74 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Հրայր Ալիխանյանը և Կնյազ Իբոյանը, տեղեկացնում է armsport.am-ը։

Արման Ավագյանը 79կգ քաշային կարգում հաղթել է և կպայքարի բրոնզե մեդալի համար:

61 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը նույնպես վստահ մեկնարկ է գրանցել՝ 10։0 հաշվով հաղթելով Եգիպտոսը ներկայացնող մրցակցին։