Եվրոպայի կայծակնային շախմատի առաջնությունում չեմպիոններ ունենք՝ Սոնա Կրկյաշարյան, Սոֆյա Բաղրամյան

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Եվրոպայի կայծակնային շախմատի պատանեկան առաջնության արդյունքները․

Սոնա Կրկյաշարյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի չեմպիոն։

Նա 18 հնարավորից վաստակել է 14.5 միավոր՝ 1.5 միավորով առաջ անցնելով երկրորդ հորիզոնականը զբաղեցրած շախմատիստուհուց:

Սոֆյա Բաղրամյանը դարձել է Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի չեմպիոն։

Նա 18 հնարավորից վաստակել է 16 միավոր և կիսել 1-2-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը: