Եվրոպայի կանանց շախմատի 23-րդ անհատական առաջնությանը 6 հայ շախմատիստուհի կմասնակցի
Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում մարտի 17- 30-ը կանցկացվի Եվրոպայի կանանց շախմատի 23-րդ անհատական առաջնությունը:
Հայաստանից առաջնությանը մասնակցելու են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Պոլինա Կոբակը:
Առաջնությանը հայտավորված են 35 երկրների 140 շախմատիստուհիներ: