Եթե մարտական գործողությունները հասնեն Կիեւին, քաղաքում կիրականացվի բնակչության լիակատար տարհանում։ Այս մասին Громадськое радіо-ի եթերում տեղեկացրել է Կիեւի քաղաքային խորհրդի մունիցիպալ անվտանգության վարչության տնօրեն Ռոման Տկաչուկը, փոխանցում է Ուկրինֆորմը։
«Մարտական գործողությունների դեպքում կիրականացվի բնակչության տարհանում, քաղաքում կմնան միայն կրիտիկական ենթակառուցվածքի աշխատակիցները եւ Ուկրաինայի ԶՈւ-ն։ Կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտների աշխատանքի ապահովման համար կաշխատեն Կիեւտրանսպորտի բոլոր ստորաբաժանումները՝ թե՛ վերգետնյա, թե՛ ստորգետնյա»,- ասել է Տկաչուկը։
Նրա խոսքով՝ մարտական գործողությունների դեպքում մետրոպոլիտենը կաշխատի մոտ վեց ժամ՝ երեք ժամ առավոտյան եւ երեք ժամ երեկոյան։ Մնացած ժամանակ այն որպես թաքստոց կծառայի։
Տեղեկացվել է նաեւ, որ Կիեւում թարմացվել եւ ճշտվել է բնակչության համար թաքստոցների հասցեներով ինտերակտիվ քարտեզը։