Եթե գործակալ լինելու մասին զրպարտանքներն ԱԱԾ-ն հերքել է, ուրեմն թող այդ բոլոր զրպարտողներին պատասխանատվության ենթարկեն. Բագրատ Սրբազան

ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու մասին իշխանական շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված տեղեկատվությունը։

«Եթե իմ գործակալ լինելու մասին զրպարտանքներն ԱԱԾ-ն հերքել է, ուրեմն թող այդ բոլոր զրպարտողներին պատասխանատվության ենթարկեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սրբազանը։

Նա նշեց, թե յուրաքանչյուրն, ով ասել է, որ ինքը կամ շարժման անդամները գործակալ են, պետք է պատասխանատվություն կրեն։

«Շնորհակալություն ԱԱԾ-ին, որ անդրադարձել են, մեր գնահատանքը՝ պարոն Աբազյանին ու աշխատակազմին, կարող էին չպատասխանել, նորմալ չի՞ դա»,- ասաց Սրբազանը։