Ֆրիդա Կալո՝ եզակի կին, որը հեղաշրջեց կերպարվեստի մասին եղած պատկերացումները։ Նա ձևավորեց ինքնուրույն ոճ՝ հիմնված մեքսիկական մշակույթի վառ տարրերով։
Ֆրիդան ցանկանում էր բժիշկ դառնալ,երբ
ավտովթարը շրջադարձային կերպով փոխեց նրա կյանքը։ Ֆրիդայի նկարներն ունեն ինքնակենսագրական
տարր եր,ուր միաժամանակ ներկայացվում է կինը՝ որպես ուժեղ ինքնության մարմնավորում։
Ֆրիդայի առաջին ինքնանկարը ստեղծվեց անկողնում գամված
վիճակում, ցավի ու տառապանքի մեջ։
«Ես նկարում եմ ինքս ինձ, քանի որ ժամանակիս մեծ մասը անցկացնում
եմ մենության մեջ, և ես այն թեման եմ, որին ամենից լավ եմ ճանաչում։»
Ֆրիդա Կալո
Նկարչուհին ունեցել է դրամատիզմով հագեցած կյանք։ 1928թվականին Ֆրիդան ամուսնացավ նշանավոր մուրալիստ Դիեգո Ռիվերայի հետ։ Դիեգոն 20 տարով մեծ էր Ֆրիդայից, սակայն դա չխանգարեց խելահեղ սեր ապրելուն։ Նկարիչներին ոչ միայն սերն էր կապում, այլև քաղաքական հայացքները։ Նրանք հասցրին սիրել, ճամփորդել, ամուսնալուծվել ու նորից միանալ։ Ֆրիդայի կյանքի մինչև վերջին օրը Դիեգոն եղավ նրա կողքին։
Ֆրիդա Կալոն վեց տարեկանում վարակվել
էր պոլիոմիելիտով, որի հետևանքով նրա աջ ոտքն ավելի բարակ էր ձախից, ինչն իր ողջ կյանքի
ընթացքում նա թաքցնում էր երկար շրջազգեստների տակ։
Կալոն ակտիվորեն զբաղվել է քաղաքականությամբ։
Նկարչուհին իր ողջ կյանքի ընթացքում նկարել է ավելի քան 200 նկար։ Կալոն պատկերում
էր ինքն իրեն ու իր կյանքից իրադարձություններ։ Նրա արվեստի վրա մեծ հետք է թողել Մեքսիակականությունը։
Նենսի Քոուեի խոսքերով, Կալոն
իր նկարների միջոցով դարձել է իր սեփական դիցաբանության գլխավոր հերոսը՝ որպես կին,
որպես մեքսիկացի և որպես տառապող անձ։
Կյանքի վերջին տարիներին Ֆրիդայի
առողջությունը ավելի է վատթարանում։ Մեքսիկայում տեղի ունեցող իր առաջին ցուցահանդեսին
նա ներկա է գտնվում մահճակալով։
Կալոն մահացել է 47 տարեկան հասակում։
Կալոն ցանկություն հայտնում, որ իր մարմինը հրկիզեն մահվանից հետո։
Նկարչուհու դիափոշին պահվում
է Կապույտ տանը, որը ներկայումս հանդիսանում է Կալոյի տուն-թանգարանը։
«Ես նկարում եմ ծաղիկներ, որպեսզի նրանք չմահանան։»
Ֆրիդա Կալո
Նյութը պատրաստեց Հաս Չախալյանը