Ես Կին եմ. հոգեբան Մարի Ամիրխանյան

ԵՍ ԿԻՆ ԵՄ

Հոգեբան

ՄԱՐԻ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ


ԵՍ ԿԻՆ ԵՄ

Ես մարդ եմ և դրանով շատ բան է ասված։Սխալ է տարանջատելը,կին և տղամարդ խնդիրները որպես կանոն սկսվում են հենց դրանից։ Այն ժամանակ, երբ կին լինելը դառնում է պիտակ։


ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ


Երջանկությունը այն է,երբ համահունչ ես քո իսկ ցանկությունների հետ,երբ հասկանում ես ինքդ քեզ և քո զգացողությունները։


ԱՆՁՐևԱՆՈՑՍ

 Ես առհասարակ չունեմ անձրևանոց։Ես սիրում եմ անձրևը,դա լրացուցիչ մի առիթ է փողոցներով քայլելու։

Երբ հայտնվում ես կյանքի ինչ-որ մի փուլում ու չունես անձրևանոց կարելի է փորձել դուրս գալ անձրևի տակ և ստուգել սեփական զգացողությունները՝տեսնելով ինչ է լինելու հետո։

Փորձել մի քայլ առաջ նայել թրջվելու վախից այն կողմ։


ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ


Գեղեցիկ պատասխանատվություն է։Երբ դու փորձում ես ոչ թե ինչ-որ մեկին խնամես,այլ հրավիրում ես այս կյանք նոր մարդ՝փորձելով նրա հետ ընկերություն անել։ 


ՍԻՐԵԼԻ ՔԱՂԱՔԸ


Ես սիրելի քաղաք էլ չունեմ։ Ցանկացած քաղաքում ես կարող եմ գտնել այն, ինչ բնական է, իսկական, աչք շոյող։Ցանկացած քաղաք գնալ և գտնել ինչ-որ ծառ՝յուրահատուկ տերևներով,մրջնաբույն,երկնքի ինչ-որ շատ հետաքրքիր փունջ և վայելել այդ ամենը։ Սիրելի է այն քաղաքը, որտեղ դու երջանիկ ես քեզ զգում:


Ի ՎԵՐՋՈ


Ի վերջո, չկա «ի վերջո»։ Երբ ասում են «վերջում լավ կլինի»,ես չգիտեմ ո՞րն է այդ «վերջը»: Այն չկա։ Կյանքը միշտ առաջ է ընթանում, մեզ հետ, թե առանց մեզ... Եվ ինչքան այստեղ ենք, հնարավորինս մեզ հետ դրականը փորձենք բերել ։


Զրուցեց՝ Հաս Չախալյանը