Ես հավատում եմ, որ ապագադ բարի է լինելու, հայրենիք. Արտյոմ Վարդանյան
Մի ժողովուրդ, որն իրեն պետք եղած ուժն իրենից դուրս է փնտրում, կուրորեն իր պարտությունն ու անկումն է նախապատրաստում։ Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ և կործանվում դրա պակասից։ Մեզ առավել քան երբևէ հարկավոր է ամենից շատ սիրել մեր հայրենիքը, քանզի հայրենիքից դուրս սուտ են բոլոր դրախտները: Հայաստա՛ն, դու պետք է հզորանաս, պետք է ոտքի կանգնես, պետք է ունենաս քո կշիռն ու քեզ արժանի տեղը այս աշխարհի վրա: Ես հավատում եմ, որ ապագադ բարի է լինելու, չքնաղների չքնաղ մե՛ր հայրենիք: