Երկու ստորագրություն՝ մեկ մարդու անվան դիմաց 4/51 ընտրատեղամասում

Այսօր ՀՀ քաղաքացի, Երևան քաղաքի բնակիչ Ա․ Ա․-ը հայտարարություն է տարածել այն մասին, որ թիվ 4/51 տեղամասում, որտեղ ինքը գրանցված է եղել ընտրացուցակում՝ որպես ընտրող, խախտում է տեղի ունեցել։

Քաղաքացին, մոտենալով քվեաթերթիկը վերցնելու, հայտնաբերել է, որ իր անուն ազգանվան դիմաց արդեն իսկ ստորագրված է։ 

Բնականաբար, հանձնաժողովի անդամները փորձել են համոզել, որ վրիպակ է եղել, պատահական բացթողում, սակայն ընտրական բոլոր իրավախախտումներն էլ հայտնաբերվելիս այդ որակմանն են արժանանում։

Քաղաքացի Ա․ Ա․ -ն անմիջապես արձանագրություն է գրել կատարվածի մասին նշված ընտրատեղամասում։ 

Որոշ նկատառումներից ելնելով չենք հրապարակում քաղաքացու անձնական տվյալները։