Ռիգայի մրցաշարում կայացավ «հայկական դերբին», Պետրոսյանը «Մեծ շվեյցարկա» առաջատարների թվում է։
Երկու հայ գրոսմայստերներ՝ Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը, Ռիգայում ընթացող «Greater Swiss» միջազգային խոշոր մրցաշարի առաջատարների թվում են։Չորրորդ տուրում Մանուել Պետրոսյանը հաղթեց իսպանացի գրոսմայստեր Դավիթ Գուիխարոյին: Սամվել Տեր-Սահակյանը սպիտակներով զիջեց իրանցի Ամիրա Տաբատաբային, Հայկ Մարտիրոսյանը` ևս, նա սպիտակներով զիջեց ամերիկացի Ջեֆրի Շոնգին, Սերգեյ Մովսիսյանը ՝ հնդիկ Պենտալա Խարիկրիշնային: Գաբրիել Սարգսյանը միավորը կիսեց գերմանացի Վինսենտ Գեյմերի հետ։
Ոչ–ոքի ավարտվեց նաև տուրի «հայկական դերբին»։ Խաղաղությամբ բաժանվեցին Լևոն Արոնյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը:Չորս տուրից հետո Պետրոսյանն ու Հովհաննիսյանն ունեն 3 միավոր, նրանք առաջատարների խմբում են։ Իսկ Ռիգայում միանձնյա առաջատարն է Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիրեզա Ֆիրուջան, որը վաստակել է 3,5 միավոր։
Կանանց մրցաշարում շարունակում է անկայուն խաղերի շարքը: Հերթական պարտությունը կրեց Էլինա Դանիելյանը՝ մնալով 1.5 միավորով: Այս տուրում ոչ-ոքի խաղաց ու միավորների քանակը 2.5-ի հասցրեց Աննա Սարգսյանը:Հիշեցնենք, որ առաջին երկու տեղ գրաված շախմատիստները կնվաճեն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։