Երևանի քանդակները․ Ստեփան Շահումյանի հուշարձան


Ստեփան Շահումյանի հուշարձան

 Գտնվում է Երևանում։

Տեղադրվել է 1931 թ-ին, Շահումյանի անվան հրապարակում։ 

Այն Երևանում պաշտոնապես տեղադրված առաջին կոթողային հուշարձանն է։

Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։


Հեղինակներն են՝

Ճարտարապետ՝ Իվան Ժոլտովսկի

Քանդակագործ՝ ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրով։

Նախկինում Շահումյանի արձանի տեղում եղել է Սուրբ Նիկոլայի ռուսական եկեղեցին, որը քանդվել է 1920-ականների վերջին՝ հին Երևանի մի քանի այլ եկեղեցիների հետ։