Երևանի Արաբկիր վարչական շրջանում վանդալիզմի է ենթարկվել ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարը

Երևանում հերթական անգամ անհայտ անձը կամ անձինք վանդալիզմ են իրականացրել. գրում է shamshyan.com-ը։

Արաբկիր վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Կանազի հոսպիտալի և Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոցի մոտ տեղադրված Արաբկիրի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վերին հատվածում կոտրել են Հիսուս Քրիստոսի գլուխն ու ձեռքը:

Խաչքարը տեղադրվել է 2007 թ.-ին՝ այն ժամանակ Արաբկիրի թաղապետ Հովհաննես Շահինյանի հովանավորությամբ և այն կրում է «Հավերժ փառք Արաբկիրի զոհված ազատամարտիկներին» անվանումը: