Երեւանի սանիտարական մաքրման ոլորտում խնդիրներ կան. Այս մասին ապրիլի 19-ին Երեւանի ավագանու նիստում ասաց Երեւանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։
Աղբամանները, նրա խոսքով, բավական են, բայց աղբը սխալ տեղ չնետելու համար համապատասխան կրթություն չկա։ «Իրականում քաղաքը 1 միլիոնից ավելի հավաքարարի կարիք ունի, քանի որ, պատկերավոր ասած, քաղաքի յուրաքանչյուր բնակչի հետեւից պետք է մաքրել»,-հավելեց նա։
Արեյանը պարզաբանեց, որ քաղաքի տարածքի 14 մլն քմ մաքրվում է ձեռքով, եւ հաշվի առնելով վերը նշվածը՝ «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» կազմակերպությունում հավաքարարների թափուր աշխատատեղերը կավելանան մայրաքաղաքի խնայողությունների հաշվին։ «Ընդհանուր առմամբ 500 հավաքարար է լինելու։ Աշխատավարձը՝ 150 հազար դրամ՝ հանած հարկերը»,- ասաց պաշտոնյան։
Իր հերթին, Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դժգոհություն հայտնեց աղբի տեսակավորման կազմակերպման կապակցությամբ եւ հայտարարեց, որ այդ նպատակով նոր աղբամաններ գնելու համար մրցույթ է հայտարարվել։