Երեւանի, Կոնդի ու Ֆիրդուսի մասին. Նունե Թումանյան

"Երևանի, Կոնդի ու Ֆիրդուսի թաղամասի մասին…

Հին Երևանից շատ քիչ տներ են մնացել, որոնք վերականգնել ու աչքի լույսի պես պահել է պետք: Միայն ֆասադները պահպանելը հաշիվ չի, քանի որ կառույցը միայն ֆասադը չի: Ամեն կառույց ճարտարապետական ամբողջության մեջ է արժեք: Աբովյան փողոցի «բռնաբարվածը» ձեզ օրինակ…

Կոնդը ճիշտ կլիներ հնարավորինս պահպանել ու վերականգնել, դրաձնելով փոքր հյուրատների, գողտրիկ սրճարանների ու Հայկական խոհանոցների թաղամաս: Որոշ տներ էլ, թեկուզ ժամանակավոր, տալ արվեստանոցի կարիք ունեցող նկարիչներին, որը և կապահովի գրավիչ միջավայր հյուրերի համար: Որը, գուցե շատ հյուրանոցներից ավելի գրավիչ կլինի զբոսաշրջիկների համար և պակաս եկամուտ չի բերի քաղաքին:

Ֆիրդուսը՝ պահպանել որպես քաղաքային արհեստների կենտրոն, որտեղ կաշխատեն տարբեր ժողովրդական արհեստների տիրապետող արհեստավորներ: Մարդիկ պրոցեսին մասնակցելու և վարպետների աշխատանքները գնելու հնարավորություն կունենան: 

Քաղաքի բյուջեն հաստատ չի տուժի: 

Զբոսաշրջիկների համար Երևանն էլ պիտի հետաքրքիր լինի: Որոշ հյուրերի նաև քաղաքային միջավայրն ու քաղաքային հանգիստն է հետաքրքիր: 

Նորակառույցները ու շքեղ հյուրանոցները շատերի համար գրավիչ չեն: Իրենք էլ ունեն կամ շատ տեղերում տեսել են շատ ավելի շքեղներն ու հետաքրքիրները…

Եթե հնարավոր լինի սուտի համարակալած ու բուլդոզերով քանդված մեր պատմությունից պատառիկներ վերականգնել այս երկու թաղամասերում, շատ լավ կլինի ( ինչին չեմ հավատում, համարակալելը մարդկանց աչքին թոզ փչելու համար էր):

Իհարկե էս ամենը բնակիչների շահերը չանտեսելով, որը շատ կարևոր է: Բնակիչը պիտի գոհ լինի, որ դրական միջավայր ստեղծվի գործընթացի համար: 

Գուցե մի քիչ, կամ մի քիչ շատ ընկա երազների գիրկը, բայց սա իմ երազած Երևանն է:"


Նունե Թումանյանի ֆբ-յան էջից