Երասխում կրակոցներ են, իսկ Արարատի մարզպետը, կարծես, քնած էր. Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում.

"Զանգեցի Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանին: Երկար զանգերից հետո՝ 《Ալո...》

Իմ տպավորությամբ քնած էր, համենայնդեպս, հետը բազմիցս եմ խոսել, ձայնը քնածի էր նման .. և ի դեպ շուրջն էր քար լուռ եւ քնատ մարդու պես՝ արագ չէր կողմնորոշվում՝ որ հարցիս ինչպես պատասխանել

Համենայնդեպս, ռազմական հարձակման ենթարկված մարզի ղեկավարը պիտի մինիմում մարզպետարանում կամ հենց Երասխում լիներ։

Բայց ոչ..

ՀԱՐՑՐԻ ՝ տա՞նն եք, զգացի դանդաղ կողմնորոշվեց, թե բա չէ.. դրության մասին հարցին խուսափեց պատասխանել՝ հղում անելով ՊՆ ին, Երասխի գյուղապետի վիճակից հարցրի, ասաց որ ուսից է վիրավորում ստացել ու ոչ թե գյուղի կենտրում, այլ դիրքերում։

Իհարկե չհավատացի, բայց մարզպետ Թևոնյանը խուսափեց ճշտող լրացուցիչ հարցերի պատասխանել և անջատեց հեռախոսը .. գնաց քնելու

 Իդեպ, մարզպետ Թևանյոնը ճիշտ է' լարված չէր, բայց նաև չասած, թե ամեն ինչ նորմալ է, խնդրեց լրացուցիչ հարցեր չուղղել իրեն և դիմել ՊՆ։

Հիշենք, ամեն դեպքում ՊՆ ից երկու ժամ առաջ ականանետային կրակոցների մասին լուրջ հաղորդագրություն եկավ, վիրավոր է Երասխի գյուղապետը, նրան տեղափոխել են Երևան։"