Եկե՛ք 2023 թվականը դարձնենք նոր ձեռքբերումների, Հայաստանի հզորացման , հայերիս միասնականության, ստեղծելու և արարելու տարի. Արտյոմ Վարդանյան

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ահա ավարտին մոտեցավ  դժվարություններով, պայքարով , հիասթափություններով, ձեռքբերումներով  լի ևս մեկ տարի: Սրտի ցավով պետք է արձանագրենք,  որ դեռ ունենք բազում չլուծված հարցեր, որոնք հանգիստ չեն տալիս հայերիս, աշխարհի որ ծայրում էլ որ լինենք:  Մեր բոլորի սրտերը այս տոներին լի են անհանգստությամբ ՝ Արցախը կրկին  դժվար օրեր է  ապրում, մեր հայրենիքը  վտանգված է, և ապագայի հանդեպ  անորոշությունը ծանոթ է բոլորիս: Այսօր չեմ ուզում մաղթանքներ ասել… այսօր գործելու ժամանակն է: Ուզում եմ , որ բոլորս վերջապես պատասխանատվություն ստանձնենք մեր հայրենիքի հանդեպ…յուրաքանչյուր հայ պետք է  ջանք և եռանդ չխնայի երկրի զարգացան ու  մեր հայրենիքի ապագայի կառուցման գործում իր ներդրումն ունենալու համար:  Նորանոր մարտահրավերներին դիմակայելու համար մենք պետք է ազգովի հզորանանք, դառնանք մի բռունցք, մեկտեղենք մեր կարող ուժերը, և այդ ժամանակ դարը մե՛րն է լինելու: 

Եկե՛ք 2023 թվականը դարձնենք  նոր ձեռքբերումների, Հայաստանի հզորացման , հայերիս միասնականության, ստեղծելու և  արարելու տարի: Այս դժվար պահին մենք ձախողելու իրավունք չունենք: Եվ հավատացեք՝ մենք քաղելու ենք մեր աշխատանքի պտուղները, ու բաց ճակատով ենք նայելու մեր զավակներին , քանզի ապրելու ենք մեր իսկ ջանքերով ամրացած, ոտքի կանգնած սուրբ հայրենիքում: Բոլորիս մաղթում եմ  խաղաղություն, սեր, նորանոր ձեռքերումներ, ստեղծարար ոգի և բարօրություն: Մենք անպարատելի ենք միասին, մեր կամքն անսասան է՝ հզոր և ապրող հայրենիք ունենալու հարցում: Եվ ուրեմն գալիքդ թո՛ղ բարի լինի, Իմ ՀԱՅԱՍՏԱՆ…

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ: